ARMSME

Ucom ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագիր 2025

Ucom-ն ու Impact Hub Yerevan-ը մեկնարկում են մեկամյա ինկուբացիոն ծրագրում, որի շնորհիվ դուք կստանաք ձեռնարկատիրական գիտելիքներ, անհատական մենթորություն, ոլորտի փորձագետների ուղեցույցներ, նոր կապեր ստեղծելու միջավայր և հնարավորություն՝ ձեր նորարարական գաղափարը վերածելու կենսունակ բիզնեսի։

Ֆելոուշիփի նպատակն է ոգեշնչել, միավորել և հզորացնել ձեռներեցներին, անհատներին և թիմերին՝ տրամադրելով գործիքներ, ռեսուրսներ և արժեքավոր կապեր, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական և շրջանային տնտեսությամբ պայմանավորված լուծումներ մշակելու համար:

Ծրագրի նպատակն է՝

  • Խթանել նորարարությունը՝ մասնակիցներին տալով հնարավորություն մշակելու տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը: 
  • Աջակցել ձեռներեցությանը՝ սկսնակ ձեռներեցներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ՝ գաղափարները շուկայական ապրանքի վերածելու համար: 
  • Խթանել կայուն զարգացումը՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր բիզնես մոդելներ և շրջակա միջավայրին վնաս չհասցնող արտադրություն: 
  • Կառուցել համայնք՝ միավորելով մասնակիցներին ոլորտի առաջատարների, գործընկերների և փորձագետների հետ:
  • Ստեղծել ազդեցություն՝ խթանելով կայուն տնտեսության զարգացմանն ուղղված նորարարական նախագծերը:

Ովքե՞ր կարող են դիմել

  • Անհատներ կամ թիմեր, որոնք ունեն տեխնոլոգիական նորարարական գաղափարներ: 
  • Սկսնակ ձեռներեցներ, ստարտափ հիմնադիրներ, հետազոտողներ, ովքեր ցանկանում են զարգացնել շրջակա միջավայրի վրա հիմնված նախագծեր:
  • Բիզնեսներ կամ նախաձեռնություններ, որոնք ներառում են գյուղատնտեսության, զբոսաշրջության կամ տեքստիլ արդյունաբերության ոլորտներում և ոչ միայն՝ կիրառելով շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող տեխնոլոգիաներ:

Ի՞նչ կստանաք

  • Ոգեշնչող սեմինարներ, որոնք նախատեսված են ստեղծագործական և ձեռնարկատիրական մղում առաջացնելու համար (գաղափարի վավերացում, բիզնես մոդելավորում, շրջանաձև տնտեսություն, արհեստական բանականություն, մարքեթինգ, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդահայթայթում, ֆինանսների կառավարում, փիչինգ և այլն),
  • Մասնագիտական ​​մենթորություն,
  • Ոգեշնչող աշխատանքային տարածք,
  • Սահմաններ անցնելու և սովորականից դուրս մտածելու աջակցություն և մոտիվացիա,
  • Գործընկերների հետ փորձի փոխանակում,
  • Հասանելիություն Ucom ցանցի առաջատարներին,
  • Ամենօրյա ներգրավվածություն Իմփաքթ Հաբ Երևանի ավելի քան 350 ստեղծարար նորարարների դինամիկ համայնքի հետ և կապ 1,000 մասնագետների և փորձագետների հետ ծրագրի ողջ ընթացքում,
  • Համաշխարհային ցանց՝ 120+ Իմփաքթ Հաբերով՝ ավելի քան 60 երկրներում,
  • Ծրագրի ավարտին կայանալիք եզրափակիչ փիթչի ընթացքում 3 լավագույն գաղափարներին տրվելու է յուրաքանչյուրին 400,000 դրամի ֆինանսական աջակցություն։

Նրանք, ովքեր կավարտեն ֆելոուշիփ ծրագիրը, հնարավորություն կունենան գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի շրջանավարտների հատուկ անդամակցությանը, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ կապեր և ստանալ այն առավելությունները, որոնք առաջարկում է Իմփաքթ Հաբ Երևանը իրենց ֆելոուշիփի շրջանակներից դուրս։

Ընտրության կարգը

Հայտադիմումները կգնահատվեն Իմփաքթ Հաբ Երևանի և Ucom-ի մասնագետների կողմից՝ ըստ հետևյալ չափանիշների՝ 

  • Նորարարական մոտեցում՝ շրջակա միջավայրի խնդիրները լուծելու համար, 
  • Շրջակա միջավայրի վրա չափելի ազդեցություն ունենալու ներուժ,
  • Առևտրայնացման և մասշտաբավորման իրատեսականություն, 
  • Թիմի փորձառություն և կարողություններ։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 11-ն է։ Ծրագրի մեկնարկը նույն ամսին է, ավարտը՝ 2026 թվականի ապրիլին։

2025 թվականի մայիսի 2-ին տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում: Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով։

Ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝ misha.poghosyan@impacthub.net

Կիսվել նյութով

Տեքստ