ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 25-ին հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող և օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման և զեղչերի կիրառման գործընթացներում նկատվող խոչընդոտներին, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությանը։
Ներկայացվել են ընկերությունների փորձառությունները, ինչպես նաև առաջարկություններ՝ համակարգային առկա խնդիրների հաղթահարման և միջավայրի բարելավման ուղղությամբ։
Պապոյանը կարևորել է մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ոլորտային խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության պայմաններում.
«Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը», -նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ձևավորել մշտական հաղորդակցության հարթակ՝ ոլորտային քննարկումները դարձնելով կանոնավոր և կառուցվածքային։