2025 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ․ այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 4,4 տոկոսով, ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 5,8 տոկոսով։ 2024-ի արդյունքներով՝ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազել է 0,1-ով՝ կազմելով 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ներքին պարտքի ծավալն ընդհանուր պարտքի մեջ աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի, ինչը նախարարը դրական է բնութագրում, քանի որ որոշակիորեն մեղմանում են արտարժութային ռիսկերը։
Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ միջազգային գործընկերների հետ պայմանավորված «լռության շրջանն» անցել է կարող է ասել՝ հաջողությամբ թողարկել ենք եվրոբոնդեր՝ 750 միլիոն դոլար ծավալով՝ 7,1 տոկոս տոկոսադրույքով։ Ուզբեկստանի, Ռումինիայի, Հորդանանի, Թուրքիայի, Վրաստանի հետ համեմատությամբ՝ Հայաստանը բավական ցածր վարկանիշ ունի, սակայն անգամ այդ պարագայում, ըստ նախարարի, պարտատոմսերի պահանջարկը երեք անգամ մեծ է եղել թողարկված քանակից։ «Նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետեւ շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաեւ ցույց է տալիս ՀՀ-ի միջազգային հեղինակությունը եւ հետաքրքրությունը միջազգային ներդրողների կողմից»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից․ Եվրոպան 14 տոկոս, Մեծ Բրիտանիան 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34, Միջին Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։