ARMSME

Կարկուտի հետևանքներ, գյուղատնտեսական լիզինգի ծրագրի փոփոխություններ, կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներին․ Նախարարի անդրադարձը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 3 կարևոր թեմաների՝ գյուղատնտեսական լիզինգի ծրագրում արված փոփոխություններին, կարկուտի հետևանքներին, կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներին։

«Մենք ունենք բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, խոշոր տնտեսություններ, որոնք չէին կարողանում օգտվել ծագրից, քանի որ ծրագիրն ուներ սահմանաչափ։ 250 մլն դրամից ավել գյուղտեխնիկա գնելուց հետո արդեն տոկոսները չէին փոխհատուցվում։ Այդ շեմը բարձրացրել ենք մինչև 500 մլն»

«Կարկուտներ եղել են Արարատում, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում։ Նախորդիվ եղել եմ Արարատի մարզում, շաբաթ օրը կլինեմ նաև Արագածոտնի մարզում։ Ներկայումս աշխատանքային խմբերը, մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունենք, կհասկանանք ինչպես կարող ենք աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասնեք։

Եվս մեկ լուծում ենք առաջարկում, այսուհետ հանրապետության բոլոր համայնքներում հակակարկտային ցանցի դեպքում պետությունը սուբսիդավորելու է 50 տոկոսը»

«Ցավոք սրտի խնդիրը դեռևս ամբողջական լուծված չէ․ փորձում ենք բոլոր մակարդակներում խնդիրը լուծել։ Առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստանի Հանրապետություն՝ մեկ անգամ ևս հարցերը տեղում հասկանալու և լուծումներ գտնելու համար»։

Մանրամասները տեսանյութում՝

Կիսվել նյութով

Տեքստ