ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025թ-ի մայիսի 22-ին կազմակերպում է «Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման տեսակներն ու նախնական գնագոյացման պայմանավորվածությունը» թեմայով 1-օրյա դասընթաց։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2025թ-ի մայիսի 22-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:
Դասընթացի մասնակիցը դառնալու համար կարող եք նաև ուղարկել հայտ trainingcenter@src.training-center.am էլ. հասցեին (կազմակերպության դեպքում նշել անվանում, ՀՎՀՀ, մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆիզ. անձի դեպքում՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե)
Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 844 989 հեռախոսահամարով: