ARMSME

Կկայանա Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի ամենամյա դեմո օրը

Կկայանա Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) ամենամյա դեմո օրը, որտեղ 2025թ. գարնանային խմբի շրջանավարտ ստարտափները, ինչպես նաև 2024թ. աշնանային խմբի հրավիրված շրջանավարտները կկիսվեն իրենց նորարարական գաղափարներով:

Ընկերությունները անցել են 15-շաբաթյա ինկուբացիոն ծրագիր՝ հիմնված lean canvas մեթոդաբանության և հաճախորդների բացահայտման գործընթացի վրա՝ իրականացնելով բազմաթիվ հարցազրույցներ պոտենցիալ հաճախորդների հետ: 

Մասնակիցները կմրցեն դրամական մրցանակների համար, ներառյալ հատուկ մրցանակ՝ անվճար բրենդինգի ծառայությունների տեսքով: Ելույթներից հետո նախատեսված է նեթվորքինգի հնարավորություն, որի ընթացքում հյուրերը կարող են անմիջականորեն շփվել հիմնադիրների հետ և տալ իրենց հարցերը: Բացի այդ, ներկայացումների ընթացքում հնարավոր կլինի անանուն հարցեր ուղղել Pigeonhole Live հարթակի միջոցով: 

Մասնակցությունն անվճար է, գրանցվել հնարավոր է այստեղ։

Կիսվել նյութով

Տեքստ