ARMSME

Այս տարվա հունվար-ապրիլի ՏԱՑ-ը

Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների այս տարվա 2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ`

շինարարություն՝ 15%,

 ծառայություններ՝ 9.9%,

 առևտրի շրջանառություն՝ 5.2%,

Արդյունաբերության ծավալը նվազել է 16.1%-ով:

 2025թ. հունվար-ապրիլին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 52․9%-ով. արտահանումը նվազել է 60.4%-ով, իսկ ներմուծումը՝ 46.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 2.7%-ով։

Կիսվել նյութով

Տեքստ