Շարունակելով բիզնեսների համար կրթական նյութերի պատրաստումը, այս անգամ կխոսենք դրամական հոսքերի ճիշտ կառավարման անհրաժեշտությունից։
Եթե բիզնեսի շահույթը հաշվելը զուտ հաշվապահական գործառույթ է, ապա դրամական հոսքերի ճիշտ կառավարումը հենց բիզնեսն ապրեցնելու ու աճեցնելու կարողություն է։ Դրամական հոսքերի ճիշտ կառավարումն անչափ կարևոր է, քանի որ նույնիսկ շատ բիզնեսր, որոնք ունեն շահույթ, այս հոսքերի սխալ կառավարման պատճառով դադարեցնում են իրենց գործունեությունը։
Սա կարևոր է նաև տնտեսական բարդագույն պայմաններում կայունություն ապահովելու ու ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Եթե տիրապետում եք հոսքերի ճիշտ կառավարմանը, ապա «հույսով ապրելու» փոխարեն կկատարեք հաշվարկներ, որոնք Ձեզ հուսախաբ չեն անի։
Հասկանանք, թե ի՞նչ է դրամական հոսքը
Դրամական հոսքը գումարի շարժն է կազմակերպության բյուջեում։ Այն բաժանվում է երկու մասի՝
Ելքեր (բացասական դրամական հոսք)՝ ծախսեր, պարտքերի մարում, աշխատավարձեր, հարկեր և այլն։
Մուտքեր (դրական դրամական հոսք)՝ եկամուտներ, վարկեր, ներդրումներ, վաճառք և այլն։
Ինչո՞ւ է այն կարևոր
- Կանխում է ֆինանսական ճգնաժամերը,
- աջակցում է ներդրումային որոշումներին,
- մեծացնում է վստահությունը մատակարարների և վարկատու կազմակերպությունների մոտ,
- օգնում է ճիշտ ժամանակին վճարումներ կատարել,
- ընդհանուր կայունություն է ապահովում բիզնեսի համար։
Ներկայացնենք գործնական քայլեր՝ դրամական հոսքերը ճիշտ կառավարելու համար
Կազմեք մանրամասն բյուջե
- Նշե՛ք բոլոր եկամուտներն՝ ըստ աղբյուրների,
- նշե՛ք բոլոր ծախսերն՝ ըստ կատեգորիաների,
- տարբերակեք ֆիքսված (օրինակ՝ վարձ, աշխատավարձ) և փոփոխական ծախսերը (օրինակ՝ մարքեթինգ, ուղևորություններ)։
Գրանցեք իրական մուտքերն ու ելքերը
- Օգտագործեք Excel կամ Google Sheets աղյուսակներ,
- Օրինակ՝ ստեղծեք սյունակներ ամսաթվի, նկարագրության, գումարի, կատեգորիայի և մնացորդի համար
Կրճատեք անարդյունավետ ծախսերը
- Վերլուծեք, թե որ ծախսերը չեն բերում տեսանելի օգուտի,
- Հնարավորության դեպքում կրճատեք ծառայությունները, փոխեք մատակարարներին կամ ընտրեք էժան տարբերակներ։
Կառավարեք վճարումների ժամանակը
- Անհրաժեշտության դեպքում փորձեք հետաձգել որոշ ծախսեր առանց վստահության կորուստի,
- Կազմեք վճարումների ժամանակացույց, որին կարելի է վստահել
Աճեցրեք եկամուտները
- Առաջարկեք նոր հաճախորդներ, նոր ծառայություններ կամ ապրանքներ,
- օգտագործեք հավելյալ եկամտի աղբյուրները՝ օնլայն վաճառք և այլն։
Հետևիր պարտքերին ու ժամկետներին
- Որպես կանոն՝ նախ վճարեք այն պարտքերը, որոնք բարձր տոկոսադրույք ունեն,
- խուսափեք ուշ վճարումներից՝ տույժերի չհանդիպելու համար։
Կառավարեք սեզոնային տատանումները
- Սեզոնային եկամուտների դեպքում՝ պլանավորեք, որ բարձր սեզոնների շահույթը ծածկի ցածր սեզոնների ծախսերը։
Կառուցեք ֆինանսական հաշվետվություններ
- Ամեն ամիս ստեղծեք դրամական հոսքերի հաշվետվություն, որը կներառի՝
- գործառնական դրամական հոսք,
- ներդրումային դրամական հոսք,
- ֆինանսավորման դրամական հոսք։
Եթե կառավարումը բարդանում է կամ դառնում անհնարին, ապա ունեցեք խորհրդատու կամ հաշվապահ։
Միացեք մեր տելեգրամյան ալիքին։
Բանկերն ու ներդրողները առաջին հերթին գնահատում են դրամական հոսքերի կայունությունը, ոչ թե միայն շահույթը։ Տնտեսական անորոշությունը, գնաճը, վարկային բեռի աճը ստիպում են բիզնեսներին ունենալ կանխիկի կառավարման հստակ ռազմավարություն, իսկ Հայաստանում ՓՄՁ-ները հաճախ գործում են առանց ֆինանսական պլանավորման՝ դրա պատճառով դառնում են խոցելի։
Ենթադրենք՝ «Իքս» ընկերությունը զբաղվում է տեղական արտադրության հուշանվերների վաճառքով։ Նրանք ունեն ամսական միջինում 3,000,000 դրամ վաճառք և շահույթ՝ 600,000 դրամ։
Եթե, չկան վերահսկվող դրամական հոսքեր․․․
Ենթադրենք՝ «իքս» ընկերությունը զբաղվում է տեղական արտադրության հուշանվերների վաճառքով։ Նրանք ունեն ամսական միջինում 3,000,000 դրամ վաճառք և շահույթ՝ 600,000 դրամ։
Հունվար ամսին՝
- Վաճառքից մուտք՝ 3,000,000 դրամ
- Ելքեր՝ 3,200,000 դրամ
- Վարձ՝ 400,000
- Աշխատավարձ՝ 1,200,000
- Հումք գնել՝ 1,100,000
- Մարքեթինգ՝ 300,000
- Անսպասելի ծախսեր՝ 200,000
Թվում է՝ շահույթ կա, բայց մնացորդ չկա, որովհետև կանխիկը սպառվում է ավելի արագ, քան մուտքերն են կատարվում։ Նախորդ ամսվա մատակարարը չի վճարվել։ Սկսում են ուշանալ վճարումները։ Հաճախորդները դժգոհում են։ Նոր պատվերներ չկան։
Ի՞նչ էր պետք անել
Պետք էր կազմել դրամական հոսքերի կանխատեսում
Ընկերությունը պետք է կազմեր աղյուսակ՝ կանխատեսելով, թե՝
- որ օրերին կլինեն մուտքեր
- որ օրերին կլինեն վճարումներ
Սրա միջոցով կերևար՝ ամսվա կեսերին իրենք ունենալու են ընդամենը 400,000 դրամ կանխիկ, բայց պետք է վճարեն աշխատավարձը՝ 1,200,000։ Այսինքն՝ առաջացած էր դրամական ճեղք։
Հնարավոր էր հետաձգել որոշ վճարումներ կամ փուլային բաժանել
Հնարավոր էր մատակարարի վճարումը անել 2 փուլով։ Կամ՝ հումքի գնումը իրականացնել 2 խմբաքանակով։
Ցանկալի էր ունենալ նաև ունենալ խնայողություններ, եթե օրինակ դեկտեմբերին ունեին 600,000 դրամ շահույթ, դրա մի մասը կարելի էր խնայել ու կուտակել։
Պետք էր նաև վերլուծել՝ արդյոք մարքեթինգային ծախսն այդ պահին էր նպատակահարմար
300,000 դրամի գովազդը այն պահին չէր բերել ցանկալի վաճառք։ Լավ լուծում կլիներ՝ սպասելը։
Այսպիսով, դրամական հոսքերի կառավարումը ոչ թե հաշվապահություն է, այլ՝ բիզնեսի ռազմավարություն։ Այս գործընթացի ճիշտ կառավարումը հնարավորություն է տալիս դիմակայել շուկայի փոփոխություններին, մրցակցությանը, նույնիսկ՝ ճգնաժամերին։
Այլ կրթական թեմաների ծանոթանալու, ինչպես նաև դրամաշնորհների մասին իմանալու համար միացեք մեր տելեգրամյան ալիքին։