Եթե ունեք բիզնես գաղափար կամ արդեն գործող նախաձեռնություն, որը ցանկանում եք զարգացնել, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման առաջին փուլը։
Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 թվականի պատերազմից և Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման նախաձեռնություններում։
Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։
Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։
Ինչ կտա ձեզ մասնակցությունը՝
- Գաղափարի վավերացում և բիզնես մոդելավորում,
- Ուսուցում ԻՐԻՍ Ակադեմիայի շրջանակում,
- Քոուչինգ եւ մենթորություն,
- Ֆինանսավորման հնարավորություն բիզնես հիմնելու կամ զարգացնելու համար
Դիմել կարող են 18 տարին լրացած անձինք, ովքեր տիրապետում են համակարգչային բազային գիտելիքների։
Վերջնաժամկետ՝ 2025 թ․ հունիսի 14։
Առցանց հայտադիմումները հասանելի են ստորև հղումներով․
SPARK ծրագրի հայտադիմում՝ https://shorturl.at/e3E3U
BUILD ծրագրի հայտադիմում՝ https://shorturl.at/EXwcM
Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատեք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմի հետ։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։