ARMSME

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հարկային եկամուտների 117 մլրդ դրամի կամ 51 տոկոսի աճ

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի կատարողականը:

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հարկային եկամուտների 117 մլրդ դրամի կամ 51 տոկոսի աճ:

2024 թվականին մոտ 392 մլրդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին, ինչը 29,3 մլրդ դրամով կամ 8,1 %–ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Վարչարարության արդյունավետության ցուցանիշը կազմել է մոտ 1,2 տոկոս, իսկ ծախսի արդյունավետության ցուցանիշը՝ 1,1 տոկոս: Վերջին տարիներին ստվերից դուրս եկող եկամուտները եղել են 0,3-0,4 տոկոսային կետի սահմաններում, ինչը, տարեկան կտրվածքով, նշանակում է լրացուցիչ 30-40 մլրդ դրամ եկամուտների հավաքագրում:

Թվայնացման գործընթացի շրջանակում մշակվել և ներդվել են մի շարք համակարգեր, բարեփոխումներ են իրականացվել մաքսային ընթացակարգերում, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ։

Կիսվել նյութով

Տեքստ