ARMSME

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած հաշվարկային փաստաթղթերում աստիճանաբար պարտադիր կդառնա ապրանքների Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը լրացման գործընթացը։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստան ներմուծված ապրանքների մատակարարման կամ տեղափոխման գործարքներ իրականացնելիս ներմուծողները պարտավոր կլինեն հաշվարկային փաստաթղթերում նշել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր նշման պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարման ու տեղափոխման վրա։

2025 թվականի նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացումը կվերաբերի նաև Հայաստանում արտադրություն իրականացնող սուբյեկտների կողմից մատակարարվող կամ տեղափոխվող բոլոր այլ ապրանքներին։

2026 թվականի հունվարի 1-ից այդ պահանջը կընդգրկի ապրանքների մատակարարման և տեղափոխման բոլոր տեսակի գործարքները։

Այնուամենայնիվ, անկախ պարտադիր ժամկետներից, տնտեսվարողները կարող են արդեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից կամավոր կերպով հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։

Նյութի սկզբնաղբյուրը՝ how2b.am

Կիսվել նյութով

Տեքստ