ARMSME

Սահմանվել է ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն:

Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։ 

Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ ՀՀ մաքսային մարմնին ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։ 

Արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ: 

Կիսվել նյութով

Տեքստ