ARMSME

Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հայ-ռուսական աշխատանքային խումբը սկսել է աշխատանքները  

Ինչպես տեղեկացնում է «Ազատությունը», Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ, և այդ նպատակով Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել, այսօր azatutyun.am-ին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ով պատասխանատու է էներգետիկ հարցերի համար։

Պաշտոնյան ընդգծել է՝ խումբն արդեն իսկ սկսել է աշխատանքները. «Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկին, մենք ոչ միայն հակված ենք, մենք երկկողմանի ստեղծել ենք աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն աշխատում է, արդեն առաջին համատեղ նիստն ունեցել ենք: Այս պահին տեխնիկա-տնտեսական հիմնավորման վրա ենք աշխատում, և այո, մենք կառուցելու ենք նոր էներգաբլոկ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի օրերս Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Փաշինյանն ու Պուտինը համատեղ հայտարարություն ընդունեցին: Դրանում պատրաստակամություն էին հայտնել ընդլայնել համագործակցությունն ատոմային էներգիայի բնագավառում, նաև նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ։

Կիսվել նյութով

Տեքստ