ARMSME

Դասընթաց՝ ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտնրի կոմիտեի պաշտոնական կայքը, ՊԵԿ-ը մայիսի 5-ին կազմակերպում է դասընթաց ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևի վերաբերյալ։

Պեկի հայտարարությունում, մասնավորապես, նշված է՝

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 28․06․2018թ․ N 737-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը շարունակվում է լրացվել բազում թերություններով և սխալներով,  ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 5-ին կազմակերպում է «ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևը» թեմայով 1-օրյա դասընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար: 


Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում, որի ավարտին կտրվի հավաստագիր:


Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:»

Կիսվել նյութով