Zartir Fellowship-ը մեկ տարի տևողությամբ ծրագիր է , որն իրականանում է Երևանի Իմփաքթ հաբի աջակցությամբ։
Ծրագիրն այն սոցիալական ձեռնարկատերերի, անհատների, բիզնեսների կամ նախագծերի համար է, որոնք ներգրավված կամ շահագրգռված են հետևյալ ոլորտների (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ) խոցելի խմբերի համար լուծումներ իրականացնելու հարցում․
- Վետերանների բարեկեցություն
- Մայրական բարեկեցություն
- Երեխայի բարեկեցություն (մասնավորապես սննդի և կրթության վերաբերյալ)
- Ընտանեկան բռնություն
- Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն (ներառյալ փողոցային շներին և կատուներին վերաբերվող հարցեր)
- Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն
Zartir-ը Ձեզ կտա՝
- Մասնագիտական անհատական քոուչինգ
- Մենթորություն
- Կրթական ծրագրեր և միջոցառումներին մասնակցելու հնարավորություն
- Impact Hub Yerevan-ին անդամակցություն
- Հասանելիություն 270+ ստեղծագործող նորարարներից կազմված մասնագիետների ցանցին
- Հասանելիություն՝ 100+ Impact Hub-երին ամբողջ աշխարհում
- Փորձի փոխանակման հնարավորություն
Դուք ունեք հնարավորություն ստանալու լավագույն 2 նախագծերի/հետազոտությունների համար 1000 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն՝ ծրագրի հաջող ավարտից հետո։
Ծրագրին կարող եք դիմել այստեղ։