ARMSME

Գործարարները կարող են մասնակցել Եվրասիական տնտեսական համաժողովի նիստին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 26-27-ը կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային ակտիվության նոր հնարավորությունները» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովը։

Համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև կկայանա վեց պանելային քննարկում հետևյալ թեմաներով.

  • «Եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում»
  • «Ֆինանսական շուկաներ և զարգացման ինստիտուտներ. մակրոտնտեսական կայունության և աճի կետերի հնարավորություններ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար»
  • «Արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական համալիրը որպես Միության տնտեսական աճի և տնտեսական անվտանգության ապահովման շարժիչ ուժեր»
  • «Էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ տնտեսական զարգացումը և ինտեգրումը խթանելու համար»
  • «ԵԱՏՄ 2․0 թվային օրակարգ»
  • «Փոխգործակցության նոր ոլորտներ ԵԱՏՄ-ում»

Համաժողովի թեմատիկ նիստերին մասնակցել ցանկացող գործարարները կարող են գրանցվել այստեղ։

Կիսվել նյութով

Տեքստ