ARMSME

Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթը։

Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է՝

«Պետական մարմինը (այսուհետ՝  նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5     հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է  armeps  էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`

  • 2022 թվականի մայիսի 13-ին

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային պարտավորությունների կատարում (ծածկագիր՝13-22zb)։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps  էլեկտրոնային համակարգում։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps  համակարգի  միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 18-րդ օրը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 18-րդ օրը ժամը 17։00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Արաքսյա Զուլալյան-ին։                       

Հեռախոս՝ 011597157

Էլ. փոստ stc@mineconomy.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե»։

Կիսվել նյութով