ARMSME

Իրազեկման թերթիկ՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է իրազեկման թերթիկ՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ։

1. Բիզնեսի գրանցում․
Օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է․
— գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն, կամ,
— հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։
ՀՀ-ում ընկերությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից (www.e-register.am)։

2. ՀՀ-ում գործող հարկման համակարգերը․
ՀՀ-ում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:
1) Հարկման ընդհանուր համակարգ (իրացման շրջանառության սահմանափակումներ չկան):
2) Հարկման հատուկ համակարգերը․
— Շրջանառության հարկով հարկման համակարգ (մինչև 115 մլն․ դրամ իրացման շրջանառություն) 
— Միկրոձեռնարկատիրության համակարգ (մինչև 24 մլն․ դրամ իրացման շրջանառություն):
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ․
— ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից (www.petekamutner.am) կամ
— ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն-բաժնից՝ զանգահարելով` 060 844 444 կամ 08000 1008 հեռախոսահամարներով, կամ
— ուղարկելով գրավոր հարցում` ՀՀ ՊԵԿ պաշտոնական էլ․ փոստի հասցեով՝ secretariat@petekamutner.am, կամ
— այցելել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժիններ հետևյալ հասցեներով (ցանկը դարձերեսին է):

3. ՏՏ ոլորտում գործող հարկային արտոնությունները․
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ։
Հավաստագիր ստանալու հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (www.mineconomy.am)։

Իրազեկման թերթիկ (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Կիսվել նյութով