Startup բառը, վստահ ենք լսել են բոլորը։ Այն իր բնույթով հեշտ հիշվող, բավականին կարճ ու գեղեցիկ բառ է, որի իմաստը շատերը շփոթում և հաճախ օգտագործում են ոչ ճիշտ ձևով։
Որտեղի՞ց է եկել startup բառը։
Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ այս բառը անգլերեն start բառից է, որը նշանակում է սկսել։ Բառն առաջին անգամ օգտագործվել է Forbes ամսագրում 1976 թվականի օգոստոսին։ Այդ բառի մասին բոլորը մոռացել էին, երբ այն կրկին հայտնվեց ամսագրերից մեկում, այս անգամ՝ Business Week-ում՝ շուրջ մեկ տարի անց՝ 1977 թվականի սեպտեմբերին։ Այն լեզվի մեջ ամրապնդվեց 1990-ականներին և լայն տարածում գտավ։
Եկեք հասկանանք ի՞նչ է startup-ը։
Startup-ը մարդիկ սահմանում են տարբեր կերպ։ Օրինակ 37signals ընկերության համահիմնադիր Ջեյսոն Ֆրայդի համար startup-ը բառ է, որն օգտագործվում է այլոց աշխատանքը բնութագրելու համար։
Ընդհանրական կարծիք կազմելու համար հասկանանք, որ այն ուղղակի բառ չէ, այլ միտք, գաղափար ընդհանուր իմաստ, արժեք, մենթալիտետ և մշակույթ։
Startup-ը, որպես այդպիսին, նախագիծ է, որն հիմնված է ինչ որ գաղափարի վրա և պահանջում է ֆինանսական ներդրումներ՝ դրա կյանքի կոչվելն ու տարածումը ապահովելու համար։
Բազում ձեռնարկատետերի և բիզնեսմենների համար startup-ը դա յուրահատուկ մշակույթ է, որը ստեղծվում է ինովացիոն գաղափարի հիման վրա, որը լուծելու է թիրախային խմբի համար հատուկ խնդիր։
Ինչո՞վ է տարբերվում startup-ը հասարակ կազմակերպություններից
Այս հարցի պատասխանը հասկանալու համար բերենք պարզ օրինակներ՝
Startup-ը ժամանակավոր է և նախատեսված է վերարտադրվող և տարածվող բիզնես մոդելների որոնման համար։ Այն ուղղված է գումար վաստակելու հնարավորությունների բացահայտմանը և արագ աճին, ինչպես նաև բիզնես գաղափարը 0-ից ծաղկեցնելուն։
Կազմակերպությունը կամ բիզնեսը մշտական են և օգտագործում են վերարտադրված և ընդլայնված բիզնես մոդելը։ Այն ենթադրում է, որ գումար վաստակելու հնարավորություններն արդեն հայտնի են և այն կարելի վստահորեն իրագործել։
Ինչպե՞ս ստեղծել startup
Ընթերցելով startup-ի և հասարակ կազմակերպությունների տարբերությունները կարելի էր պատկերացնել, թե ինչն է startup-ի հիմքում։
Startup-ի հիմնման համար պետք են 5 հիմնական փուլեր՝
- Խնդրի նույնականացում: Պետք է գտնել մի խնդիր, որի վերացումը մեծապես կբարելավի շուկայի որոշակի սեգմենտի կյանքը:
- Շուկայի ուսումնասիրություն։ Որոշեք, թե որքանով է մարդկանց անհրաժեշտ ձեր լուծումը և արդյոք շուկայում այդ խնդրի լուծումը չկա:
- Ինովացիոն լուծում. Գտեք մի ճանապարհմ որը կլուծի խնդիրը, սակայն դրանում կօգտագործվի որոշակի նորարարություն։
- Թիմի ստեղծում․ Գտեք մարդկանց, որոնք կհավատան Ձեր գաղափարին և պատրաստ կլինեն աշխատել Ձեզ հետ՝ դրա իրագործման համար։
- Որոնում. Այս փուլում դուք պետք է փորձեք վաճառել ձեր արտադրանքը թիրախային լսարանին, իսկ Ձեր գաղափարը՝ ներդրողներին։ Այս ամենը կապահովի Ձեր startup-ի երկարատև և արագ աճը։
Չմոռանաք նաև քրտնաջան աշխատանքի և նվիրումի մասին։
Հաջողված startup-երի օիրնակներ։
Որպես եզրահանգում, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել հաջողված Startup-երի մի քանի օրինակներ, որոնցից, իհարկե, կարելի է ոգենշչվել։
1․ Twitter.
Հիմա գրեթե բոլորը օգտագործում են այս սոցիալական միկրոբլոգը, սակայն անցյալում, այն Odeo-ի փոքր գաղափարն էր, որը ի սկզբանե ստեղծված էր հաղորդագրություններ ուղարկելու համար։ Մամուլին և ներդրողներին այն անհետաքրքիր էր և հնչում էին բացասական բազում կարծիքներ, սակայն նրանք չէին էլ կարող պատկերացնե, Odeo-ն ստեղծել է մի հարթակ, որը փոխելու էր համացանցային շփումների ձևերը։
Հիշեցնենք, որ վերջերս Իլոն Մասկը (նրան ավելորդ ենք համարում ներկայացնել) գնեց այս սոցիալական ցանցը շուրջ 45 միլիարդ դոլարով։
2․ Instagram
Երբևէ լս՞ել եք Burbn-ի մասին, որը ծրագիր էր նախատեսված վիսկիի սիրահարների համար, որոնք ուղղակի իրենց հավաքույթներից նկարներ էին տեղադրում այդեղ։ Այս գաղափարի հիման վրա ստեղծվեց Instagram-ը, որտեղ ստեղծման առաջին օրն ունեցավ միանգամից 25000 օգտատեր։ Մեր օրերում առանց այս սոցիալական կայքի անհնարին կլինի պատկերացնել մեր կյանքը։ Յուրաքանչյուր օր Instagram-ից օգտվում են շուրջ 500 միլիոն ակտիվ օգտատերեր, իսկ ընդհանուր լայքերի թիվը գերազանցում է 4,2 միլիարդը։
Հիշեցնենք, որ Instagram-ը 10 տարի առաջ գնվել է Facebook-ի կողմից՝ 1 մլրդ դոլարի դիմաց։
3․ Twitch
Twitch-ը ի սկզբանե հայտնի էր Justin.tv անվամբմ սակայն այն ձեռք բերեց Amazon-ը՝ 1 միլիարդ դոլարի դիմաց։ Մինչև Amazon-ը ձեռք կբերեր Twitch-ը, Justin,tv-ում գրանցված օգտատերերը կարող էին հետևել դրա հիմնադիրի՝ Ջասթին Կանի կյանքին՝ շուրջօրյա ռեժիմով, սակայն երբ հարթակը հնարավորություն տվեց բոլորին ուղիղ եթերներ անցկացնելու տեղի ունեցավ հրաշք։ Հիմա այն համարվում է կիբերսպորտային ուղիղ եթերների թիվ 1 հարթակը։
Այս շարքը կարելի է անվերջ թվել։ Օրական ստեղծվում են բազում startup-եր, որոնցից շատերը հասնում են հաջողությամբ։ Netflix, Angry Birds, Pinterest, Linkedin:
Հաջորդ հաջողված startup-ը, կարող է լինել հենց քոնը։ Գործի՛ր․․․