ARMSME

Քերոբյանը հրապարակել է 2022 թվականի ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2022 թվականի ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Ըստ նախարարի տվյալների ՏԱՑ-ը ապրիլ ամսին կազմել է 108,8 %, իսկ հունվար-ապրիլ ամիսներին՝ 109,4 %:

Քերոբյանը նաև նշել է, որ մարտ ամսից հետո տնտեսական աճն արագացել է։

Հիշեցնենք, որ գարնան առաջին ամսվա ՏԱՑ-ը կազմում էր՝ 106,7 %:

Նշենք նաև, որ նախարարը խոսել է Վերին Լարսում ստեղծված խցանման մասին։ Նա նշել է, որ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում իրավիճակն հնարավորինս արագ կարգավորելու համար։

Կիսվել նյութով