15 տարի առաջ բարդ կլինել հավատալ, որ մարքեթոլոգներից պահանջվելու էր թվային տեխնոլոգիաների մանրամասն իմացություն, ՏՏ մասնագետներից մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու հմտություն և այլն։ Աշխարհը փոփոխվում է, փոփոխվում է նաև մասնագիտության համար բազային գիտելիքների իմացությունը։
Որո՞նք են ընդհանուր և փափուկ հմտությունները
Այսօր, ցանկացած մասնագիտության մեջ, շատ քիչ է միայն դրա մասին իմացած գիտելիքների կիրառությունը։ Մեր շուրջ ամեն ինչ փոփոխվում է շատ արագ։ Բիզնես-գործընթացները դառնում են ավելի բարդ, տեղեկատվությունն ամեն պահի դառնում է ավելի հասանելի, սակայն դրա հետ մեկտեղ ավելի խրթին։ Աշխարհն ընթանում է դեպի ավտոմատացում։ Մարդիկ փորձում են ամեն ինչի հեշտ տարբերակը գտնել և ներդնելով քիչ ջանքեր հասնել հաջողության, այդ պատճառով նման պայմաններում մրցակցությունը փոքր ինչ անարդար է և մարդկանց անհրաժեշտ են մի շարք հմտություններ, իրենց մասնագիտական որակներից բացի, որպեսզի կարողանան դիմակայել նման պայմաններին։
Եթե նախկինում հնարավորություն կար նույնատիպ աշխատանքը կատարել ամեն օր՝ առանց որևէ փոփոխության և այդպես տասնամյակներ շարունակ, ապա հիմա մոտեցումն աշխատանքին և պարտականությունները կարող են փոփոխվել տարեկան մի քանի անգամ։
Գործատուները հիմա ավելի շատ գնահատում են մարդկանց, որոնք հեշտ և առանց խնդիրների կհարմարվեն ցանկացած փոփոխության, արագ կընդունեն նոր կանոնները և տեխնոլոգիաները։ Ավելի «արժեքավոր» են այն աշխատակիցները, որոնք վաղ են նկատում նոր տենդեցներն ու առաջարկում են դրանք կիրառել։
Այն պայմաններում, երբ մասնագիտացած և իրականն պրոֆեսիոնալներ գիտելիքն արագ ընկալում են, առաջին պլան են մղվում ոչ թե այդ գիտելիքները կամ փորձը այլ ինչ որ նոր բան և ի՞նչն է դա։
Դրանք այն հմտություններն են, որոնք կարևոր են ցանկացած ոլորտի համար։ Անգլերեն լսած կլինեք soft skills անվանումը, այդ պատճառով էլ հայերենում այն անվանում են «փափուկ» հմտություններ։
«Կոշտ հմտություններ» ասելով ՝ մենք հասկանում ենք բոլոր գիտելիքները, որոնք ձեռք են բերվել պաշտոնական կրթական վերապատրաստման, ինչպես նաև մասնագիտական փորձի միջոցով։ Դրանք hard skill-երն են: Շատ հաճախ պատահում է, որ «փափուկ» հմտությունները գալիս են առաջին պլան, իսկ գիտելիքներն ու մասնագիտացումը մղվում են 2-րդ պլան։
Վերցնենք կոպիտ օրինակ։ Պատկերացրեք, Ձեզ աշխատանքի ընդունվելու համար դիմում են 2 տարբեր անձինք, որոնցից առաջինը պրոֆեսիոնալ է իր գործում, սակայն չունի տարրական գիտելիքներ համակարգիչից օգտվելու, չի հասկանում ինչ եք պահանջում իրենից և բարդ է համակերպվում ստեղծված նոր պայմաններին, իսկ 2-րդը տիրապետում է համակարգչային գիտելիքների, հեշտ հարմարվող է, սակայն փոքր-ինչ թերանում է իր գործում։
«Փափուկ» հմտությունները դրանք ներկայացնենք օրինակներով՝ քննադատական մտածողությունը, կրեատիվությունը, մարդկանց հետ կապեր հաստատելու և դրանք խորացնելու ունակությունը, փոփոխություններին հարմարվելու ունակությունը և այլն։
Ո՞ր «փափուկ» հմտություններն են գնահատվում մեր օրերում
Հիմնված է տարբեր հարցումների վրա
- Խնդիրների լուծում
- Քննադատական մտածողություն
- Կրեատիվություն
- Մարդկանց «կառավարելու» հմտություն
- Մարդկանց հետ համագործակցելու հմտություն
- Զգացմունքային բանականություն
- Հետևություններ անելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Հաճախորդների ընտրություն
- Բանակցություններ վարելու ունակություն
- Հեշտ և արագ սովորելու ունակություն