Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը՝
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի հունիսի 14-ին, 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 30-ին (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց, որի շրջանակներում կներկայացվեն շահութահարկի հաշվարկման սկզբունքները՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 84 49 89, 060 84 49 51 հեռախոսահամարներով: