ARMSME

Աշխարհի ամենահարուստ հայերն՝ ըստ Forbes-ի

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը ներկայացրել է միլիարդատերերի ցանկը:

Ցանկը գլխավորում է Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 219 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս տարի ևս ցանկում իրենց տեղն են գտել հայ միլիարդատերերը:

Եթե 2020 թվականին ցանկում կար ընդամենը 3 հայ միլիարդատեր, իսկ 2021 ին 9-ը, ապա այս տարի նրանց թիվը 6 է:

«Ամենահարուստ հայը» Սերգեյ Գալիցկին է (Սերգեյ Հարությունյան), որը նախկինում եղել է «Մագնիտ» առևտրային ցանցի սեփականատերը: Նրա կարողությունը գնահատվում է 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար: 2021 թվականին այդ թիվը կազմում է ր 3.5 միլիարդ դոլար: Ընդհանուր վարկանիշում Գալիցկին զբաղեցնում է 951-րդ հորիզոնականը:

Հայերի շարքում 2-րդը Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևն է (Անդրեյ Օհանջանյան): Նրա կարողությունը կազմում է 2 միլիարդ դոլար: Անդրեևը Badoo-ի, SpyLOG-ի, Begun-ի և Mamba-ի ստեղծողն է և այժմ Forbes-ի ընդհանուր ցանկում զբաղեցնում է 1513-րդ հորիզոնականը:

Քիմ Քարդաշյանը 2021 թվականի տարբերությամբ իր ընդհանուր կարողությունն ավելացրել է 0.8 միլիարդով և այժմ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր կարողությամբ այս ցանկում 1645-րդն է:

Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր և ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի ընդհանուր կարողությունը գնահատվում է 1.7 միլարդ դոլար և նա այս ցանկում 1729-րդն է:

Էդուարդո Էռնեկյանն իր կարողությունը նույնպես ավելացրել է: Այս պահին այն կազմում է 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս ցանկում նա 1929-րդն է:

Եթե նախորդ տարի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվում էր 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այս տարի այդ թիվը 3 անգամ կրճատվել է՝ կազմելով 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար և նա 2448-րդն է:

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ ցանկից դուրս են մնացել Ռուբեն Վարդանյանը, Արտյոմ խաչատրյանը և Ալբերտ Ավդոլյանը:

Կիսվել նյութով

Տեքստ