ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Ֆեյսբուքը` վաճառքների խթանիչ

Շատերը գիտեն, թե ինչ է համացանցը, սակայն քչերն են տեղյակ, թե ինչպես կարող է համացանցը դառնալ բիզնեսի համար խթանիչ «գործիք» և դա միայն այն ժամանակ, երբ կարողանում եք համացանցը օգտագործել արդյունավետ:

Համացանցը տիրույթ է, որտեղ կարող եք ներկայացնել ձեր գովազդը կամ արտադրանքը, այդպիսով ազդելով թիրախայաին լսարանի վրա: Համացանցը կարող է նպաստել հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Շարունակելով ՓՄՁ-ների և բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր կխոսենք սոցիալական ցանցերի «կնքահոր»՝ ֆեյսբուքի օգնությամբ վաճառքները խթանելու մասին:

Ֆեյսբուքի հիմքը՝ համացանց

Ի՞նչ է համացանցը և ե՞րբ է այն ձևավորվել

Համացանցը ձևավորվել է 1960-ականներին, ԱՄՆ-ում: Համացանցի արագ աճին նպաստել է առևտրային ցանցերի ձեռնարկությունների, հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը: Արդեն 2000 թվականի վերջին համացանցային ծառայությունները մուտք գործեցին մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ:

Համացանցը արագ և արդյունավետ տեղեկություններ հաղորդելու միակ միջոցն է ամբողջ աշխարհում: Այս ցանցին միացած տարբեր գործիքներ, աշխարհի որ անկյունում էլ գտնվեն, ակնթարթորեն կարող են միմյանց տեղեկություններ հաղորդել:

Շնորհիվ համացանցի արագ տարածման սկսեց աճել առցանց խանութների, մանրածախ առևտրի, ինչպես նաև ընդլայնվեց փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի գործունեությունը: Համացանցը ազդում է բիզնեսի բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա։

Այս ցանց իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ:

Իհարկե, բոլորն էլ ունեն պատկերացում, թե ինչ է համացանցը, սակայն այս հսկայական ցանցը ներկայացնել մի քանի բառով ուղղակի անհնար է։

Պարզից էլ պարզ է, որ առանց համացանց չէր ստեղծվի ֆեյսբուքը։

FACEBOOK/ՖԵՅՍԲՈՒՔԸ

Վստահաբար կարող ենք ասել, որ մեր ընթերցողների 95 %-ը օգտվում է ֆեյսբուքից և այս նյութը եկել է ընթերցելու հենց այնտեղից։

Ֆեյսբուքը ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին՝ Մարկ Ցուկերբերգի կողմից: Այն օրական ունի գրեթե 2 միլիարդ ակտիվ օգտատեր։ Այսինքն նրանցից յուրաքանչյուրը, օրվա մեջ գոնե մեկ անգամ, լայքում, մեկնաբանում, տարածում է ինչ-որ հրապարակում, նկար է տեղադրում իր անձնական էջում կամ առհասարակ ինչ-որ գործողություն է կատարում հարթակի «ներսում»։ Վերոնշյալ թիվը պատկերացնելու համար ուղղակի պետք է մի փոքր վիճակագրություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երկիր մոլորակի բնակչությունը կազմում է 7 միլիարդ 900 միլիոն մարդ, ապա նրանց շուրջ 25 % -ը ամեն օր ակտիվ օգտվում է այս հարթակից։ Եվ սա միայն ակտիվ օգտատերերի թիվն էր։

Հայաց սևեռենք ևս մեկ փաստի վրա։ Այս հարթակը փակ է Չինաստանում, որը աշխարհի ամենամարդաբնակ երկիրն է, (ըստ 2020 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 1,402 միլիարդ, ըստ 2020 թվականի տվյալների) ապա պետք չէ վախենալ այս թվերից, այլ իրականացնել հաշվարկներ ու անցնել գործի։

Պատկերացնելու համար, թե որքան շատ է այս սոցիալական ցանցը օգտագործվում աշխարհում, մեջբերենք ընդամենը մեկ փաստ՝

Վերջին շրջանում, ֆեյսբուքը, 1,3 միլիարդ կեղծ օգտահաշիվ է վերացրել։

Հասկացեք, որքան ակտիվ է գործունեությունը, որ կարելի է հանգիստ «ոչնչացնել» այսքան օգտահաշիվ։

Պատկերացրեցի՞ք։ Վստահեցնում ենք, դեռ շոկային փաստեր լինելու են։

Յուրաքանչյուր 1 րոպեի ընթացքում, ֆեյսբուքում շուրջ 4 միլիոն լայք է «հայտնվում»։ Այդ նույն ժամանակաշրջանում շուրջ 400 մարդ գրանցվում է ֆեյսբուքում։

Եթե դեռ չեք հավատում, որ այս սոց․ ցանցը կարող է օգնել Ձեզ, ապա՝

  • Ամերիկացի մարքեթոլոգների 87․1 %-ը օգտագործում է ֆեյսբուքը՝ իր աշխատանքների համար։
  • 90 միլիոն փոքր և միջին ձեռնարկատեր օգտագործում է այս հարթակը, որպես մարքեթինգային գործիք։
  • Գնորդների 44%-ը վստահեցնում է, որ ֆեյսբուքն ունի մեծ ազդեցություն։
  • Բրենդների 57%-ը վստահեցնում են, որ ապրանքի կամ ծառայության առաջխաղացման գործում այս հարթակը ունեցել է ահռելի նշանակություն։
  • 600 % աճել է տեսանյութերին արձագանքը՝ լայք, մեկնաբանություն, տարածում և այլն։
  • 80 միլիոն բիզնես-էջեր, որոնցից օգտվում են շուրջ 2 միլիոն մարդիկ։
  • Hive-ն, դա ֆեյսբուքի «հիշողությունն է»։ Այստեղ օրական ավելանում է շուրջ 600 տերաբայթ ինֆորմացիա։ Եթե չեք պատկերացնում այս թիվը, ապա այն հավասար է 614400 գիգաբայթի։ Եվ սա ընդամենը 1 օրում։ Ընդհանուր առմամբ, Hive-ում արդեն կա 300 պետաբայթ ծավալի տեղեկություն։ Ի դեպ, պետաբայթը 1024 անգամ ավելի շատ է քան տերաբայթը։
  • Մարքեթոլոգների 30 %-ը միշտ ունենում է դրական արդյունք ֆեյսբուքի հետ աշխատելիս։

Եթե այսքանն էլ բավական չէր, ապա ներկայացնենք ֆեյսբուքի գովազդային վիճակագրությունը՝

  • 2021 թվականի երրորդ եռամսյակում ֆեյսբուքի եկամուտը գովազդից կազմել է 28,3 միլիարդ դոլար։
  • Ֆեյսբուքյան օգտատերերի 26%-ը, ովքեր տեսնելով գովազդը, դիտել այն և կատարել գնումներ։
  • Յուրաքանչյուր օգտատեր, ամսական միջինում 11 անգամ սեղմում է որևէ գովազդի վրա։
  • 33 % աճել է ֆեյսբուքյան գովազդների ազդեցությունը։

Ֆեյսբուքը Հայաստանում

Եկավ նյութի «ամենահամեղ» պահը։

Ըստ այս տարվա հունիս ամսվա տվյալների Հայաստանում կա ֆեյսբուքի շուրջ 2 միլիոն 190 հազար 500 օգտատեր, որոնց 75 %-ը ակտիվ օգտվում է այս սոց․ ցանցից։

Հայաստանում օգտատերերի 52․4%-ը՝ կանայք են, իսկ 47,6%-ը՝ տղամարդիկ։

Հիմնական ֆեյսբուք օգտագործողների տարիքը 25-34 է։ Մոտ 5826000 մարդ հենց այս տարիքային սահմանում է օգտվում ֆեյսբուքից։

Պատկերացնում եք, թե ինչ մեշ ներուժ ունի ֆեյսբուքը Հայաստանում, հատկապես հայ արտադրողների համար։

Երևի, մինչև ընթերցում էիք այս նյութը, ֆեյսբուքը հասցրեց աշխատել միլիոնավոր դոլարներ, ավելացան հազարավոր էջեր, որոշները ավելացրեցին իրենց վաճառքները։

Ճիշտ հասկացեք ձեր նպատակները, գործեք զգույշ և թիրախային ճիշտ լսարանի հետ աշխատելիս կունենաք անհամեմատ հսկայական աճ։

Կիսվել նյութով