Buy Armenian հարթակը ստեղծվեց պատերազմի օրերին և փոխեց շատերի կյանքը։ Հարթակի ստեղծման օրից մի քանի ամիս անց ստեղծվեց buyarmenian.com կայքը, ինչի շնորհիվ հայ արտադրողը կարողացավ մի քանի անգամ մեծացնել իր վաճառքի ծավալները, իսկ գնորդը, որը նախընտրում է հայկական ապրանքանիշը ունեցավ մեծ ընտրության հնարավորություն։
Այս հարթակի շնորհիվ վճարվել է 30 միլիոն դրամից ավել հարկ՝ ի շահ Հայաստանի։
Կայքում կատարվել է շուրջ 2000 պատվեր, վաճառվել է մոտ 8000 անուն ապրանք: Հայ արտադրողներն այս հարթակի շնորհիվ կարողացան իրենց արտադրանքն ուղարկել աշխարհի ցանկացած կետ։ Արտերկրում ապրող մեր հայրենակիցների գնումների շնորհիվ օր օրի հայկական արտադրանքը տարածվում է ողջ աշխարում և հասանելի է դառնում հասարակության ավելի լայն շրջանակի համար:



