ARMSME

Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները հանդիպել են գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում են ունեցել գործարարների հետ։

«Հունիսի 27-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում ունեցանք գործարարների խմբի հետ, ովքեր բաց նամակով դիմել էին մեր նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը»։

Լսեցինք բոլորի փաստարկները, քննարկեցինք իրավիճակը»։

Քերոբյանը տեղեկացրել է նաև առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպելու պայմանավորվածության մասին՝ խնդիրները ամփոփելու ու անելիքը ձևակերպելու համար։

Կիսվել նյութով