ARMSME

LEAD4SHIRAK-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

LEAD4SHIRAK-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթի մասնակցության հրավերի մեջ, մասնավորապես, նշված է՝

LEA4DShirak ծրագիրը հրավիրում է 2 Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) տարածաշրջաններին ներկայացնելու դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտեր։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել հյուսիսային և հարավային Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) տարածաշրջաններում գրանցված և/կամ փաստացի գործող մասնավոր, հանրային/պետական, ոչ առևտրային հատվածի իրավաբանական անձանց՝ համայնքային զարգացման կամ բիզնես զարգացման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։ Սույն մրցույթին կարող են դիմել նաև ՏԱԽ տարածաշրջաններից անհատներ, անհատների խմբեր, ովքեր պատրաստակամություն կհայտնեն գրանցվել որպես իրավաբանական անձ՝
դրամաշնորհային մրցույթը հաղթելու դեպքում։

Ներկայացվող ծրագիր-առաջարկները պարտադիր պետք է բխեն Տեղական զարգացման
ռազմավարությունների ոլորտային գերակայություններից (կից՝ ՏԱԽ բնակավայրերը եւ ոլորտային գերակայությունները)։

Ավստրիական զարգացման գործակալության կողմից տրամադրվող դրամաշնորհի չափը մեկ համայնքային կամ մեկ բիզնես նախաձեռնության համար կազմելու է 5 000-ից մինչեւ 35 000 եվրո: Համայնքային զարգացման նախաձեռնության դեպքում հայտատուի ներդրումը պարտադիր է և պետք է կազմի նախատեսվող ծրագրային ընդհանուր բյուջեի նվազագույնը 10%-ը՝ դրամական և/կամ բնաիրային տեսքով, իսկ ԱԶԳ առավելագույն ներդրումը՝ 90%:

Բիզնես զարգացման նախաձեռնության դեպքում հայտատուի ներդրումը պարտադիր է եւ պետք է կազմի նախատեսվող ծրագրային ընդհանուր բյուջեի նվազագույնը 20%-ը՝ դրամական տեսքով, իսկ ԱԶԳ առավելագույն ներդրումը՝ 80%:

Ծրագրի առավելագույն տեւողությունը կազմում է 12 ամիս:

Երկրորդ փուլն անցած մասնակիցների հետ աշխատելու են ոլորտային էքսպերտներ՝ աջակցելու ծրագրի ամբողջական հայտի պատրաստման գործընթացում։

Հետաքրքրության արտահայտման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ-ի հուլիսի 14-ը, ժ. 23։59 (Երեւանի ժամանակով):

Ծրագրին կարող եք դիմել այստեղ։

Կիսվել նյութով