ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Social Impact Award 2022. 4 հաղթող՝ 1500 եվրո դրամական պարգև

Impact Hub Yerevan-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում իրականացնում է Social Impact Award 2022-ը, որի գլխավոր նպատակը երիտասարդ նորարարներին աջակցելն է՝ կառուցելու սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են ժամանակի խնդիրները։

Եթե ունես սոցիալական որևէ խնդրի լուծում առաջարկող գաղափար, ապա ճիշտ ժամանակն է դիմելու և հնարավորություն ստանալու ընդգրկվել 10 մասնակիցների ցանկում, ովքեր կզարգացնեն իրենց գաղափարը, կստանան աջակցություն, գիտելիքներ, կապեր, փորձնական և տեսական տեղեկատվություն և ավելին։

Ընտրված 10 մասնակիցներից չորսը ծրագրի ավարտին կստանան 1500 եվրո դրամական պարգև և հնարավորություն կունենան մասնակցելու Social Impact Award Global-ի գագաթնաժողովին։

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ։

Կիսվել նյութով