ARMSME

Հայաստանն ու Վրաստանը պարզեցնում են մաքսային հսկողության ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Այսօր գործընկերոջս՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ», — գրել է Բադասյանը։

Կիսվել նյութով

Տեքստ