ARMSME

Հայաստանն ու Բուլղարիան խորացնում են բիզնես կապերը գինեգործության ոլորտում

Բուլղարիայի Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը Էնթերփրայզ Արմենիայի («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) հետ համատեղ իրականացնում է «ԳինուԳործ» ծրագիրը (ENI/2019/411-865 – EU4BCC — ID 1002), որը համակարգվում է EUROCHAMBRES-ի կողմից, ֆինանսավորվում՝ EU4Business ԵՄ նախաձեռնության ներքո», — տեղեկացնում է Արմինֆոն։

Ծրագրի հիմնական նպատակն է ակտիվացնել առևտրային և համագործակցային կապերը երկու երկրների ՓՄՁ-ների և ԳԾՄ-ների միջև:

Ծրագիրը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև գինու ոլորտում առևտրային կապերի խթանմանը, ոլորտի մրցունակության բարելավմանը, ինչպես նաև երկու երկրների գինեգործների միջև առևտրային կապերի հաստատմանը:

Ձեռնարկ «Գինու մարքեթինգ» – սույն ձեռնարկը տրամադրում է օգտակար տեղեկատվություն գինու շուկայավարման վերաբերյալ: Ձեռնարկը ներկայացնում է ոլորտում հաջողված փորձի օրինակներ, ինչպես նաև ուղղորդում է գինու ոլորտի կազմակերպություններին, թե ինչպես հասնեն իրենց՝ առավելագույնս համապատասխանող հաճախորդին: Ձեռնարկը պատրաստված է 3 լեզուներով՝ հայերեն, բուլղարերեն, անգլերեն: Ձեռնարկի տպագիր օրինակը կարող եք գտնել Էնթերփրայզ Արմենիայի գրասենյակում («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, Երևան 0010, 5 Մ. Մկրտչյան փ.): Ձեռնարկի էլեկտրոնային օրինակը այստեղ։

Ուղեցույց «Գինու վաճառքը Եվրամիությունում» — սույն ուղեցույցը տրամադրում է համալիր տեղեկատվություն ԵՄ գինեգործական պահանջներին համապատասխանության մակարդակների վերաբերյալ: Այստեղ բերված են գինեգործական արտադրանքի վաճառքի լավ օրինակներ, ինչպես նաև ներկայացված են գինեգործական ոլորտում ապրանքների մակնշման, ներկայացման և անվտանգության պահանջները: Ուղեցույցը մշակված է հայերեն և անգլերեն լեզուներով: Ուղեցույցի հայերեն տպագիր օրինակը կարող եք գտնել հայաստանյան գործընկերոջ գրասենյակում՝ Էնթերփրայզ Արմենիայի գրասենյակում («Ներդրումների աջակցման կենտրոն», ՀՀ, Երևան 0010, 5 Մ. Մկրտչյան փ.): Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը այստեղ։

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 2.9 մլն լիտր գինի, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 37.6% — ով: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2021 թվականին Հայաստանը գինու արտահանումն ավելացրել է 17,7 տոկոսով ՝ մինչև ավելի քան 3 մլն լիտր, 2020թ. 5,9 տոկոսով նվազման դիմաց: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Բուլղարիա է առաքվել 9,7 հազար լիտր հայկական գինի՝ տարեկան 64,4 տոկոս աճով, մաքսային արժեքի 2.1 անգամ՝ մինչև 59.5 հազար դոլար աճի դեպքում:

Կիսվել նյութով

Տեքստ