Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022 թվականի հունիս ամսվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։
Ըստ 2021 թվականի հունվար-հունիս համեմատությամբ՝
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.8%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 5.8%–ով
- Ծառայությունների ծավալն աճել է 26.9%–ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 10.7%–ով
- Շինարարության ծավալն աճել է 12.7%–ով
- Գյուղատնտեսության ծավալը նվազել է -5.4%-ով
- Արտահանման ծավալն աճել է 36.3%–ով
- Ներմուծման ծավալն աճել է 48.7%–ով
Ըստ 2022 թվականի հունիս ամսվա ու 2021 թվականի հունիս ամսվա համեմատությամբ՝
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 18.5%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 19.0 %–ով
- Ծառայությունների ծավալն աճել է 35.5%–ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 18.2%–ով
- Շինարարության ծավալն աճել է 16.7%–ով
- Արտահանման ծավալն աճել է 68.1%–ով
- Ներմուծման ծավալն աճել է 73.1%–ով