ARMSME

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։

Ցանկի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 104 միլիոն 777 հազար 628 դրամ։ 2-րդը Գազմպրոմ Արմենիան է վճարած 33 միլիոն 58 հազար 796 դրամ հարկով։ Եռյակը եզրափակում է Գրանդ Տոբակոն՝ 20 միլիոն 16 հազար 185 հազար դրամ վճարած հարկով։

Ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ։

Նշենք, որ ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. առաջին կիսամյակին վերաբերող ցուցանիշները։

Կիսվել նյութով

Տեքստ