ARMSME

Երևանում կանցկացվի հայկական գործարար համաժողով

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա Armenian Business Forum (ABF) 2022՝ ամենամյա գործարար համաժողովը, որը կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Համաժողովի կազմակերպիչը, որը մեկ հարթակում կմիավորի Հայաստանի և մի շարք այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի տարբեր ճյուղերի ձեռներեցների, հայ գործարարների ընկերակցությունն է: Այդ մասին ասվում է ընկերությունների խմբի հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն, այս տարի ABF 2022-ի հիմնական օրակարգը կդառնա Հայաստանի դերը՝ որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև գլոբալ տնտեսական մարտահրավերների դարաշրջանում: Միջոցառման շրջանակներում հնարավորություններ կստեղծվեն երկխոսության, փորձի փոխանակման, նոր տնտեսական իրողությունների պայմաններում երկրների միջև կայուն գործընկերային կապեր ստեղծելու նպատակով ջանքերի համախմբման համար: Միջոցառման ծրագրում են ոլորտային կլոր սեղաններ և պանելային քննարկումներ ինդուստրիայի առաջնորդների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ABF 2022-ում կհայտարարվեն Buissup Global Forum 2022-ի հաղթողները, որոնք կկարողանան ներդրումներ ստանալ և դրանք ուղղել սեփական նախագծերի զարգացմանը: Դրա հետ մեկտեղ, համաժողովը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել նաև գոյություն ունեցող բիզնես — նախագծերում, որոնք ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից: Սեպտեմբերի 20-ին դրանք կներկայացվեն համաժողովին, իսկ լավագույնները կստանան ասոցիացիայի ռեզիդենտների աջակցությունը:

Armenian Business Forum-ը նախաձեռնել է հայ գործարարների ասոցիացիան 2021 թվականին՝ Հայաստանում բիզնեսին աջակցելու և ներդրումային հնարավորությունների զարգացման նպատակով: Անցյալ տարվա արդյունքներով ABF-ն իրեն ցույց տվեց որպես արդյունավետ հարթակ բաց երկխոսության համար՝ Ռուսաստանի և Հայաստանի տարբեր գործարար համայնքների, սկսնակ և արդեն ձևավորված գործարարների միջև: Անցյալ տարվա միջոցառումը հավաքել է շուրջ 500 մասնակից, այդ թվում ՝ Հայաստանի և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների:

Կիսվել նյութով