ARMSME

Դրամաշնորհային մրցույթ՝ նոր և գործող հյուրատների համար

Մեկնարկում է «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը, որն իրականացվում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից։

Ծրագիրն ունի 2 անվանակարգ․

1․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն»

Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր  որոշել և արդեն իսկ սկսել են կառուցել կամ վեարակառուցել հյուրատուն, որը հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։

2․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն»

Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։ Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի չորս ամիսը։

Ծրագրերի իրականացման համար կազմակերպիչների կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1․500․000 ՀՀ դրամը։ Իսկ հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում՝ տրվող դրամաշնորհի առնվազն 100 % -ի չափով։

Դրամաշնորհային ծրագրին և կանոնակարգին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Դիմում-հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 30 սեպտեմբերի 2022թ.։

Կիսվել նյութով