Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հուլիս ամսվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը:
Ըստ նախարարի՝ այն կազմում է 188.856
Քերոբյանի ներկայացրած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկիրն ընդունել է մոտ 770. 000 զբոսաշրջիկ:
Նախարարը հրապարակմանը կցել է նաև լուսանկարներ, որոնցում մանրամասն ներկայացված է զբոսաշրջիկների քանակն՝ ըստ տարիների, նրանց սեռային, տարիքային կազմի, ինչպես նաև այն երկրների, որոնցից ամենաշատ զբոսաշրջիկներն են այցելում Հայաստան: