ARMSME

Ի՞նչ է ճգնաժամը․ Լավ է այն, թե՞ վատ

Այսօր խոսելու ենք ճգնաժամի մասին: Շտապելով ասենք, որ որքան էլ այն բացասաբար է տպավորված մեր մտքում, այն լավ է, թե վատ, որոշում եք ինքներդ։

Գրեթե ողջ աշխարհը պարբերաբար անցնում է ֆինանսական ցնցումների միջով։ Մեկը մյուսի հետևից եվրոպական մի շարք երկրներ կանգնում են ֆինանսական դեֆոլտի առաջ։ Միայն 2011 թվականին ԱՄՆ-ում փակվել է 43 բանկ՝ ճգնաժամի պատճառով։ Հասկանանք, թե ինչ է ճգնաժամը:

Ի՞նչ է ճգնաժամը

Էապես, ճգնաժամը լինում է բազմատեսակ։ Որպես այդպիսին, ճգնաժամն ունի հետևյալ բնութագրումը՝  հեղաշրջում, անցումային վիճակ, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։

Իր տեսակներով ճգնաժամը կարող է լինել տնտեսական, քաղաքական, սոցիոլոգիական և այլն։

Օրինակ, հնարավոր է լինի ռազմա-քաղաքական ճգնաժամ։ Դա այն իրավիճակն է, երբ խախտվում է երկրի կամ տարածաշրջանի ուժի հավասարակշռվածությունը և մրցակիցները սրում են հակասությունները՝ հուսալով լավացնել սեփական դրությունը։ Կամ հոգեբանական ճգնաժամ, որը կապված է վարքագծի փոփոխության հետ։

Ճգնաժամ բառը գործածության մեջ տեսնել կարելի է 1819 թվականին, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Մոնրոն տնտեսական ճգնաժամն անվանեց ճիշտ անունով՝ «ճգնաժամ»։ Ճիշտ է, դրանից հետո ևս ճգնաժամն երբեմն անվանվում էր խուճապ, վթար և այլն։

Ե՞րբ է առաջանում տնտեսական ճգնաժամը

Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Մրցակցության վրա հիմնված տնտեսության դեպքում արդյունավետ սեփականատերերի զանգվածային ընտրություն է կատարվում։

Ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ՝ որպես գործողության արդյունք տեղի է ունենում վնաս, նախորդ մոդելի գործողության անհնարին շարունակությունը, հետաձգվում է որոշման ընդունումը, առաջանում է թարմացնելու հնարավորույթյուն։

Ի՞նչ է տնտեսական ճգնաժամը

Տնտեսագիտության մեջ ճգնաժամը մեկ կամ մի քանի տնտեսություններում տնտեսական գործունեության կայուն, երկարատև անկումն է։ Դա ավելի կտրուկ տնտեսական անկում է քան պարզապես անկումը, ինչը դանդաղեցնում է տնտեսական գործունեությունը բնականոն աշխատանքը։

Ճգնաժամը բնութագրվում է իր երկարատևությամբ, գործազրկության բարձր մակարդակով, վարկային մատչելիության անկումով, արտադրանքի ծավալի կրճատումով։ Մատակարարները սկսում են կրճատել արտադրությունն ու ներդրումները, տեղի են ունենում ավելի մեծ սնանկություններ, էապես նվազում են առևտրի ծավալները, ինչպես նաև խիստ անկայուն արժույթի արժեքի տատանումները։ Գների գնանկումը, ֆինանսական ճգնաժամերը, ֆոնդային բորսայի անկումը և բանկային խափանումները նույնպես ճգնաժամի ընդհանուր տարրեր են որոնք սովորաբար չեն հայտնվում անկման ընթացքում։

Գոյություն ունեն ճգնաժամի գնահատելու բազում միջոցներ, սակայն դրանցից ամենաճիշտ բնութագրումը հետևյալն է, երբ իրական ՀՆԱ-ի անկումը գերազանցում է 10%-ը կամ անկումը տևում է 2 կամ ավել տարի։

Տարբերություններ կան նաև ճգնաժամերի տևողության սահմանումների մասին։ Որոշ տնտեսագետներ քննարկում են միայն այն ժամանակահատվածը, երբ տնտեսական ակտիվությունն անկում է ապրում։ Այնուամենայնիվ, ավելի մանրամասն կիրառումը ներառում է ժամանակ, քանի դեռ տնտեսական ակտիվությունը նորմալ մակարդակով չի վերադարձել։

Ի՞նչ դրական կողմեր ունի ճգնաժամը

Ճգնաժամը կարող է նորացնել գաղափարական, քաղաքական պայմանները և այլն։ Նույնիսկ ճգնաժամ բառի ստուգաբանությունն իր հերթին խոսում է այն մասին, որ միայն բացասական տեսանկյունից պետք չէ նայել այս ամենին։ Այն առաջացել է հունարեն կռիզիս՝ κρίσις բառից, որի հիմքում ընկած բայը նշանակում է ընտրել կամ որոշել։ Արդեն պարզ է դառնում, որ երբ կա ընտրության կամ որոշելու հնարավորություն, ապա ամեն ինչ այդքան էլ վատ չէ:

Ճգնաժամը կարելի է համարել սառը ցնցուղ՝ նոր կադրեր ձեռք բերելու, ավելի հմտանալու, մի շարք ծառայություններից էժան օգտվելու և այլ քայլերի համար:

Հիշեք՝ ճգնաժամը կարելի է վերագրել պարտության, իսկ պարտությունից միշտ դասեր են քաղում:

Կիսվել նյութով