Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հետ համատեղ հայտարարում է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման նոր փուլը:
Խորհրդի նպատակն է մշակել օրենսդրական բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեության ապահովմանը։
Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է։ Դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: