ARMSME

Հայկական թղթադրամների պատմությունն ու առանձնահատկությունները

Անկախ Հայաստանի թղթադրամների պատմությունը յուրօրինակ է։ Մեր երկրին պատկանող թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին 1993 թվականի նոյեմբերի 22-ից։

Ներկայացնենք մեր թղթադրամների առանձնահատկությունները։

10 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1993 թ.
  • Չափսը՝ 125 * 62 մմ
  • Սերիան՝ ԱԱ
  • Գույնը՝ սրճագույն, մանուշակագույն, դեղին
  • Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Սասունցի Դավթի հուշարձան:
  • Դարձերեսը՝ Արարատ լեռը
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թ. ապրիլի 1-ից

10 դրամանոց թղթադրամն ուներ թերություն։ Քանզի հայերենում չկա «Տաս» թիվ թղթադրամի վրա պետք է գրված լիներ «Տասը»։

25 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1993 թ.
  • Չափսը՝ 125 * 62 մմ
  • Սերիան՝ ԲԱ
  • Գույնը՝ կապույտ, դեղին, շագանակագույն
  • Դիմերեսը՝ էրեբունի ամրոցի առյուծի որմնանկար և սեպագիր քար
  • Դարձերեսը՝ Զարդանախշեր
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թ. ապրիլի 1-ից

Այստեղ նույնպես թերություն կա։ «Քսանհինգ» գրվում է միասին, իսկ այստեղ այն գրված է բացատով։

50 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1993 թ.
  • Չափսը՝ 125 * 62 մմ
  • Սերիան՝ ԳԱ
  • Գույնը՝ կապույտ, կարմիր
  • Դիմերեսը՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքը
  • Դարձերեսը՝ ՀՀ Ազգային Ժողովի շենքը
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թ. հունվարի 1-ից
  • Թողարկման տարեթիվը՝ 1998 թ.
  • Չափսը՝ 122 * 65 մմ
  • Սերիան՝ Ա
  • Գույնը՝ երկնագույն, վարդագույն
  • Դիմերեսը՝ Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։
  • Դարձերեսը՝ Արարատ լեռը և «Գայանե» բալետից մի դրվագ։
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թ. ապրիլի 1-ից

Այս թողարկման թղթադրամները ևս թերությունով էին։ Հիսուն-ը ի (ինի)-ով գրելու փոխարեն գրված է Ւ (վյուն)-ով։

100 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1993 թ.
  • Չափսը՝ 135 * 65 մմ
  • Սերիան՝ ԴԱ, ԴԲ
  • Գույնը՝ Կապույտ, մանուշակագույն, կարմիր
  • Դիմերեսը՝ Հայաստանի ամենանշանավոր կառույցներից մեկը` Զվարթնոց տաճարը (641-661 թթ.)։
  • Դարձերեսը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թ. հունվարի 1-ից
  • Թողարկման տարեթիվը՝ 1998 թ.
  • Չափսը՝ 122 * 65 մմ
  • Սերիան՝ Բ
  • Գույնը՝ Կապույտ, մանուշակագույն
  • Դիմերեսը՝ Հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի պատկեր։
  • Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանի շենքը, աստղադիտակ։
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թվականի ապրիլի 1-ից

200 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1993 թ.
  • Չափսը՝ 135 * 65 մմ
  • Սերիան՝ ԵԱ, ԵԲ
  • Գույնը՝ շագանակագույն, կանաչ, դեղին
  • Դիմերեսը՝ Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։
  • Դարձերեսը՝ զարդանախշեր
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թվականի ապրիլի 1-ից

500 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1993 թ.
  • Չափսը՝ 135 * 65 մմ
  • Սերիան՝ ԶԱ, ԶԲ
  • Գույնը՝ շագանակագույն, կանաչ
  • Դիմերեսը՝ Հայոց Տիգրան Մեծ արքայի մետաղադրամը, Արարատ լեռը։
  • Դարձերեսը՝ Զարդանախշեր, բաց գիրք և փետուր։
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից

1000 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1994 թ.
  • Չափսը՝ 145 * 68 մմ
  • Սերիան՝ ԹԱ
  • Գույնը՝ շագանակագույն, նարնջագույն
  • Դիմերեսը՝ Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը
  • Դարձերեսը՝ Աղուդի գյուղի VII դարի կոթող հուշարձանը
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2004 թվականի մարտի 1-ից

5000 դրամ

  • Թողարկման տարեթիվը՝ 1995 թ.
  • Չափսը՝ 145 *71 մմ
  • Սերիան՝ ԷԱ
  • Գույնը՝ կանաչ, մանուշակագույն
  • Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։
  • Դարձերեսը՝ Անահիտ հեթանոսական աստվածուհու դիմաքանդակը։
  • Շրջանառությունից դուրս է եկել՝ 2005 թվականի հուլիսի 1-ից

Առաջիկայում կներկայացնենք նաև շրջանառության մեջ գտնվող թղթադրամների առանձնահատկությունները:

Կիսվել նյութով

Տեքստ