ARMSME

Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունենալու հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ։

Գործարար համայնքի հետ հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես–ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային և սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում։

Նախարարությունը գործարար համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցել միջոցառմանը:

Հանդիպման անցկացման վայրը` ք. Երևան, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, հասցե՝ Մհեր Մկրտչյան 5

Միջոցառման սկիզբը` ժամը 12:00

Կոնտակտային տվյալներ` հեռ․ (011) 597 153.

Կիսվել նյութով

Տեքստ