ARMSME

TikTok-ը` բրենդի հաջողության գաղտնիք

TikTok-ը կարելի է հանգիստ համարել վերջին տարիների թրենդը։ Այն ստեղծվեց, զարգացում ապրեց, թարմացվեց, դարձավ աշխարհի բնակչության մեծ մասի անբաժան մասնիկը։

Մարդիկ օրական մի քանի ժամ են վատնում TikTok-ում՝ գտնելով այնտեղ ցանկացած տեսանյութ, որը ցանկանում են դիտել։

Այս հարթակում արդեն հաջողված աշխատում են բլոգերները, արվեստագետները, բիզնես ընկերությունները և այլն։ Միլիոնավոր թրենդներ, վիրուսային բազում տեսանյութեր, օգտակար կոնտենտ՝ ահա այն ինչ առաջարկում են տիկտոկի օգտատերերը։ Հետևել դրանց, թե ոչ որոշում եք դուք և առհասարակ դուք եք որոշում ինչ դիտել այստեղ։

Ինչու՞մ է TikTok-ի հաջողության գաղտնիքը, այն կարո՞ղ է օգնել բիզնեսին և հաճախորդին։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կստանանք այսօրվա նյութում։

Վերջին ցուցանիշները խոսում են այն մասին, որ TikTok-ը բոլոր համակարգերում ամենաշատ ներբեռնված ծրագիրն է։ Սա ապացույցն է այն բանի, որ իր գոյության 2-3 տարիների ընթացքում այն մնաց թրենդային, հետաքրքիր ու պահանջված հաճախորդների կողմից։

TikTok-ը հասանելի է աշխարհի 175 երկրում։ Ըստ վերջին տվյալների օրական 1 միլիարդ մարդուց ավելի օգտագործում են այս հարթակը։

Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, այն համարվում է թրենդային ու մի շարք բիզնեսներ փորձում են իրենց առաջխաղացումն ապահովել հենց այս ծրագրի օգնությամբ։

Այսօր բրենդները պայքարում են իրենց պոտենցիալ հաճախորդի ուշադրությունը գրավելու համար, այդ պատճառով, եթե մինչև այս որոշել եք զերծ մնալ օնլայն հարթակներում ձեր բրենդը ներկայացնելու, ապա շտապեք ստեղծել հաշիվներ սոց․ ցանցերում՝ հատկապես TikTok-ում։

TikTok-ից օգտվողների 85%-ը խոսում է այն մասին, որ այն համարվում է հարթակ, որը թրենդներ է թելադրում ողջ աշխարհում՝ տարբեր ոլորտներում, իսկ TikTok-ից այն տարածվում է այլ հարթակներ՝ Instagram, Facebook, YouTube և այլն։

Եթե խոսենք զուտ երաժշտական տեսանկյունից, ապա 2021 թվականի տարեվերջի տվյալներով օգտատերերի 80%-ը նոր ու իրեն հաճելի երաժշտություն է գտնում հենց հավելվածի օգնությամբ։ Այդպես երգիչները նույնպես դառնում են հայտնի։

TikTok-ն իրեն բնութագրում է այսպես՝ «Մենք սոցիալական ցանց չենք, այլ տեսանյութերի հարթակ, որը հիմնված է ձայնի վրա՝ դա է հիմնական աղբյուրն ու էմոցիա փոխանցողը»։

Օգտատերերի 50 %-ը պնդում է, որ հենց այս ցանցի օգնությամբ նրանց կյանքում մի շարք նոր բացահայտումներ են եղել։ Այսօր, հատկապես Հայաստանում, դեռ ոչ բոլոր բրենդներն են սովոր ակտիվորեն վարել իրենց սոցիալական էջերը, չնայած այն բանի, որ բրենդների 92 %-ն ասում է, որ նրանք արդեն նպատակաուղղված որևէ գործողություն իրականացրել են, լինի դա վաճառքների աճ, հետևորդների ավելացում, թե այլ չափորոշիչ։

Շատերն էին խոսում այն մասին, որ TikTok-ն ունի պոտենցիալ բիզնեսի ու բրենդի աճն ապահովելու համար։ Հարթակը մշտապես փոփոխության է ենթարկվում, ստեղծվում են նոր հնարավորություններ, ինչպես հեղինակի, այնպես էլ հետևորդի համար։

Ինչպե՞ս բիզնեսն ու բրենդը կարող են ստեղծել տեսանյութ TikTok-ում

Բիզնես հարթակի համար կա մի քանի օգտակար ու կարևոր հնարավորություններ, բայց յուրաքանչյուրը պետք է հետևի սեփական ռազմավարությանը։ Օրինակ, բիզնեսը կարող է ինտեգրել իր ծառայությունները, ապրանքները և այլն։ TikTok-ում աշխատել կարելի է սկսել այնտեղ արդեն կայացած մարդկանց հետ համագործակցությունից, ինչից հետո կարելի է քայլ առ քայլ ստեղծել սեփական կոնտենտը, ընթացքում սովորելով, թե ինչպես է աշխատում TikTok-ը, ինչն է այնտեղ գնահատվում, ինչ կարելի է սպասել և այլն։

Եթե նշենք այն փաստը, որ TikTok-ը ստեղծել է նոր հնարավորություն բիզնես օգտահաշիվ բացելու, ապա այն ավելի շատ կսիրվի ձեր կողմից։ Բիզնես հաշիվը գրեթե ոչնչով չի տարբերվում սովորական հեղինակային հաշվից, հետևաբար, եթե ստեղծում եք կոնտենտ, ապա ցանկալի է, որ այն լինի այնքան հետաքրքիր, որ բոլորին սևեռած պահի իրենց հեռախոսների առաջ։ Հենց նման ալգորիթմները կարելի է հաշվի առնել ու ապահովել բրենդի TikTok-յան էջի առաջխաղացումը։

Մի քանի փաստ TikTok-ի մասին

Ձեզ ենք ներկայացնում մի քանի վիճակագրական փաստ, որոնք անպայման պետք է հաշվի առնել, երբ ստեղծում եք տեսանյութ։

  1. Միջինում մեկ օգտատերը օրական 95 րոպե (1 ժամ 35 րոպե) ծախսում է TikTok-ում։
  2. Յուրքանչյուր օգտատեր միջինում 8 անգամ բացում է ծրագիրն իր հեռախոսում։
  3. Օգտատերերի 83 %-ը գոնե մեկ անգամ տեղադրել է ինչ-որ տեսանյութ իր TikTok-յան էջում։
  4. Հաճախ է պատահում, (գրեթե 90% դեպքերում) երբ TikTok-ի ամենահայտնի երգը նաև 1-ինն է Spotify-ում։
  5. Յուրաքանչյուր ամիս հարթակ է ներբռնվում շուրջ 150 միլիոն տեսանյութ (նախորդ տարվա համեմատ ամսական ցուցանիշներն աճել են 46-50%-ով)․
  6. Օգտատերերի 53%-ը վստահում է TikTok-երներին, քանզի մտածում են, որ այնտեղ նրանք ներկայացնում են սեփական եսը։
  7. 70%-ը համարում է, որ սա այն հարթակն է, որը հաստատ խորհուրդ կտար ընկերոջը։
  8. Օգտատերերի 44%-ը մտածում է, որ TikTok-ում բրենդների ներկայացված կոնտենտը պետք է լինի հետաքրքիր, ժամանցային ու ուրախ։
  9. 35%-ը նշում է, որ TikTok օգտագործելուն պես սկսել է ավելի քիչ օգտագործել այլ սոցիալական հարթակներ։
  10. Օգտատերերի 46%-ը դիտում է TikTok՝ առանց շեղվելու։ Այսինքն ողջ ուշադրությունը կենտրոնացնում է դրա վրա։
  11. 10․85 րոպե․ Հենց այսքան են ամեն անգամ ծրագիր մուտք գործելիս մնում այնտեղ TikTok-ի օգտատերերը։ Այս ցուցանիշը լավագույնն է։
  12. 92%-ը պնդում է, որ TikTok-յան տեսանյութ դիտելուց հետո որևէ գործողություն կատարում են դրա հետ՝ լայքում են այն, թողնում են մեկնաբանություն, կիսվում են ընկերների հետ, բաժանորդագրվում են ալիքին, անցնում են օգտահաշվում տեղադրված հղումով, գնումներ են կատարում բրենդից և այլն։

Այսքանը TikTok-ի կարևորության մասին։ Հուսանք, մեր նյութն օգնեց Ձեզ վերջապես այնտեղ ձեր բրենդը ներկայացնելու հարցում։

Մեր մյուս կրթական նյութերն ընթերցեք այստեղ։

Կիսվել նյութով