ARMSME

Իննոբիզ ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունում՝ տեղահանված գործարարների համար

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշված է՝

«Շաբաթը սկսենք լավ նորություններով։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործընկեր «Իննոբիզ» ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունում այն գործարարների համար, ովքեր այս պահի դրությամբ տեղահանված են Արցախից կամ Սիրիայից և ունեն կայուն վաճառքներով գրանցված ԱՁ կամ ՍՊԸ, և ուզում են անցնել զարգացման հաջորդ փուլ։ Դրանց մշակման և ընտրող հանձնաժողովին ներկայացման դրական արդյունքում՝ մեկ տասնյակ շահառուների հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել սերտիֆիկացիա, գտնել արտասահմանյան գործընկեր, կառուցել կազմակերպության թվային մարքեթինգի ռազմավարությունը և այլն»։

Լրացրեք հարցադիմումը սեղմելով այստեղ։

Հարցերի համար զանգահարել՝ 094 501556 հեռախոսահամարով։

Նշենք, որ Innobiz Business Support հասարակական կազմակերպությունը (Innobiz) հիմնադրվել է 2021 թվականին Նաիրա Մարգարյանի կողմից։ Կազմակերպության առաքելությունն է` հզորացնել տեղական ձեռներեցներին, նպաստել Հայաստանում բիզնեսի և նորարարության զարգացմանը՝ հնարավորություններ ստեղծելով գործող ընկերությունների և ստարտափների համար՝ զարգացնելու իրենց նորարարական կարողությունները և մեծացնելու իրենց աճի ներուժը։

Կիսվել նյութով

Տեքստ