Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հազար՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նաև նշել է՝ «Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։
Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»։
Քերոբյանը գրառմանը կցել է նաև վիճակագրությունը, որը ներկայացնում ենք ստորև:







