2016 թվականից մինչև 2020 թվականը influencer-ներին գովազդի համար վճարվող գումարը ավելացել է 5.7 անգամ: Եթե նրանց վճարվում էր տարեկան 1.7 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա 2020-ին այդ թիվը հասավ 9.7 միլիարդի: Բրենդների և ընկերությունների կողմից նման բարձր վստահությունը խոսում է մեկ բանի մասին՝ influencer-ներն ունեն դրական ազդեցություն (սակայն ոչ միշտ):
Այս նյութում կպատմենք, թե ի՞նչ է influencer Marketing-ը, ինչպե՞ս է այն օգնում ընկերություններին: Դուք կիմանաք, թե ինչպե՞ս ճիշտ կազմակերպել influencer-ների հետ աշխատանքը և ինչպե՞ս գնահատել դրա արդյունքը:
Ի՞նչ է influencer Marketing-ը
Influencer Marketing-ը դա ապրանքի կամ ծառայության առաջխաղացումն է influencer-ների շնորհիվ: Հարց է ծագում, թե ովքե՞ր են influencer-ները: influencer-ները ոչ միայն հայտնի մարդիկ են, այլ նաև բլոգերները, փորձագետները և այլն: Պարտադիր չէ ունենալ մեկ միլիոն հետևորդ, որպեսզի դառնալ influencer-ներ:
Մարքեթինգի ազդեցությունը կախված է չէ հետևորդների քանակից: Կարևոր է նրանց ներգրավվածությունը: Այսօր մեծ ընկերությունները վստահում են քիչ հետևորդներ ունեցող բլոգերներին, քանզի նրանք ունեն թիրախային լսարան:
Պատկերացրեք սպորտային բլոգ վարող մի երիտասարդի որն ունի ընդամենը 2800 հետևորդ և մի աղջկա, որը վարում է նորաձևության, ճանապարհորդության, խոհանոցի և մի շարք այլ թեմաների մասին բլոգ և որին հետևում է 13000 մարդ և նրանցից ընդամենը 1-2 %-ին կարող է հետաքրքրել սպորտը: Պարզ է, որ սպորտային հագուստներ կամ պարագաներ վաճառող ընկերությունը կդիմի տղային, քանզի նրա թիրախային լսարանն ավելի մեծ է և հստակ:
Ըստ հետևորդների քանակի influencer-ները բաժանվում են մի քանի խմբի՝
- Nanoinfluencer՝ մինչև 10000 հետևորդ
- Microinfluencer՝ 10000-50000 հետևորդ
- Mid-tierinfluencer՝ 50000-500000
- Macroinfluencer՝ 500000+
- Megainfluencer՝ այն մարդիկ են, ովքեր ունեն համաշխարհային ճանաչում
Influencer Marketing-ի և ուղիղ գովազդի միջև տարբերությունը թիրախայնության մեջ է: Ապրանքի առաջխաղացումը չի դրսևորվում այնպես ինչպես գովազդի ժամանակ: Բլոգերը հետևորդի ընկերն է, ով ուղղակի ներկայացնում է, թե ինչ է իրեն դուր գալիս՝ ապրանք, ինչ-որ վայր, ժամանցի ձևեր և այլն: Գովազդը դառնում է կոնտենտի մի մասը և լսարանն այն այլ կերպ է ընկալում: Influencer-ը լավ գիտի, թե ինչ է հավանում իր հետևորդը և այդ պատճառով իր ալիքը պատրաստ է միանգամից համագործակցելու և SMM առաջխաղացման մեջ դեր ունենալու համար:
Բլոգերների մոտ գովազդների տեսակները
Ուղիղ ներկայացում. Ուղիղ լինք և դրանով անցնելու հորդոր:
Կարծիքներ. Ձեր ապրանքի մանրամասն նկարագրություն:
Ապրանքների տեղաբաշխում. Բրենդը մի քանի անգամ հիշատակվում է կադրում:
Փաթեթների բացում. Ձևաչափ, երբ influencer-ը ստանում է ձեզանից ապրանք, բացում է այն և հենց առաջին պահից խոսում է դրա մասին:
Էջի կամ ձևաչափի ռեբրենդավորում. Ընկերությունները, երբ influencer-ը դառնում է բրենդի դեմքը, օրինակ մրցանակաբաշխությունների կամ մարաֆոնների ժամանակ:
Խաղարկություններ. Instagram-յան խաղարկություններ, որի գլխավոր պայմանը բոլոր հովանավորներին հետևելն է:
Հատուկ նախագծեր. Հատուկ ընկերություններ, երբ բրենդի կոնտենը պատրաստվում է բլոգերի կողմից:
Influencer Marketing-ի ռազմավարությունը
Influencer Marketing-ը նույնպես SMM է, իսկ ճիշտ մարքեթինգ գոյություն չունի առանց ռազմավարության: Չի կարելի ուղղակի ընտրել ամենահայտնի բլոգերին և խնդրել նրան գովազդել ձեզ: Նույնսիկ մեկ միլիոն հետևորդ ունեցող influencer-ը կարող է դրականորեն չազդել ձեր բրենդի վրա: Որպեսզի սկսեք SMM առաջխաղացում influencer-ների շնորհիվ, գտեք ճիշտ influencer-ների, ձեր թեմային զուգընթաց, նշեք բյուջեն և ձեր ընկերության նպատակները:
1. Գտնում ենք ճիշտ influencer-ների և հստակեցնում ենք նրանց վճարվող գումարի չափը
Գտեք բլոգերների, որոնք հեշտ են աշխատում իրենց թիրախային շուկայի հետ: Օրինակ նորաձևության թեմայով: Բարդ տեխնիկական գործընթացներ կատարողների վրա դուք ծախսելու եք ձեր միջոցներն ու ժամանակը:
3 միջոց influencer գտնելու համար
- Հատուկ ծրագրերի օգտագործումը: Փնտրեք բլոգերների նմանատիպ թեմաներով: Ներկայացնում ենք մի քանի վճարովի հարթակ (Epicstars, GetBlogger, LabelUp, Adlab.io, Easyprbot, Efir.io, trendHero). Այս ծրագրերի գործիքները ներկայացնում են օգտահաշվի վիճակագրությունն ու գովազդի գները:
- Բլոգերների հետ աշխատող գործակալություններ:
- Որոնեք ինքներդ սոցիալական ցանցերում:
Influencer-ների հետ աշխատելն ունի ևս մեկ դրական կողմ: Կարող եք աշխատել բարտերով, ինչին հիմնականում համաձայնվում են microinfluencer-ները, որոնք ունեն քիչ հետևորդներ:
Ստուգեք influencer-ներին
Ոչ բոլոր բլոգերներն են իրականում հայտնի: Նրանց լսարանը կարող է ուղղակի «գնված» լինել:
SMM առաջխաղացումն իր մեջ պարունակում է նաև մութ կողմեր, որը ստեղծում է հաջողության իմիտացիա և խառնաշփոթի մեջ է դնում գովազդատուին: Բոտ-հետևորդները, «գնված» լայքերը, պատվիրված մեկնաբանությունները խաբուսիկ են:
Սոցիալական ցանցերը փորձում են պայքարել այս ամենի դեմ, սակայն ոչ միշտ է այն արվում արդյունավետ, այդ պատճառով մինչ influencer-ների հետ համագործակցելը պետք է ինքնուրույն ստուգել նրանց:
Երբ հետևորդների քանակը 10000 է, իսկ լայքերինը ընդամենը 20՝ առաջանում է կասկածներ: Կրկնվող և ոչ բովանդակային մեկնաբանությունները ևս կասկածելի են: Օգտահաշվի «մաքրությունը» կարելի է դիտել Panda Rank, LiveDune, Hype Auditor, FakeLikeInfo հարթակների օգնությամբ:
2. Գնահատեք բլոգերների հետ աշխատելու ռիսկերը
Պետք է գիտակցել, որ հնարավոր է աշխատանքը ձեզ տանի ոչ պրոֆեսիոնալ influencer-ի մոտ և նրանցից քչերը գիտենմ թե ինչ է SMM-ը: Երբեմն նրանք իրենց կոնտենտը հրապարակել են ճիշտ պահի և այն դուր է եկել լսարանին: Լավ գովազդ անելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Ի՞նչը կարող է խանգարել:
Առաջադրանքի ոչ ճիշտ կատարումը
Սեփական կոնտենտում influencer-ը կարող է իրեն զգալ ինչպես «ձուկը ջրում», սակայն դա փաստ չէ, որ նա ձեր բրենդը ճիշտ կգովազդի: Առաջարկ անելուց առաջ գտեք նույն influencer-ի մոտ արդեն գովազդ պատվիրած մի քանի ընկերությունների, նրանցից կարծիքներ խնդրեք:
Ռիսկեր
Ռիսկ մեծ հասկացության մեջ կարելի է հասկանալ նաև գովազդային ռիսկը: Երբ influencer-ը, որն այդ պահին համարվում է ձեր բրենդի դեմքը, կարող է բացասաբար ազդել բրենդի վրա:
3. Բյուջե
Ոչ բոլոր influencer-ները կհամաձայնվեն աշխատել բարտերով և հնարավոր է պահանջեն գումարներ, որոնք դուք չեք նախատեսել: Այդ պարագայում կարող եք առաջարկել բարտեր + գումար կամ վաճառքներից տոկոսներ: Ամենագլխավորը՝ մի գերագնահատեք influencer-ին: Թանկը ոչ միշտ է լավ:
4. Դրեք նպատակներ
Առաջխաղացումը գործընթաց է, որը միշտ պետք է սկսվի նպատակից: Ի՞նչու է ձեզ անհրաժեշտ influencer-ը: Ի՞նչ եք դուք նրանից սպասում:
Հնարավոր նպատակները կարող են լինել՝
- Բրենդի ճանաչելիության բարձրացումը
- Վաճառքների աճը
- Հետևորդների ավելացումը
- «Հավատարմության բարձարցումը»
- Նեգատիվի վերացումը և այլն
Եզրակացություն
Influencer Marketing-ը արդյունավետ գործիք է բրենդի համար, բայց փոխարինող չէ կոնտենտ մարքեթինգին: Բլոգերը չի երախավորում արդյունքը և հնարավոր է այն ունենա նաև բացասական հետևանքներ՝ երբեմն նույնիսկ վնասի ձեր բրենդին:
Կարևոր է ճիշտ նախապատրաստվելը՝ դետալային հետազոտությամբ ռազմավարություն, վիճակագրություն, ճանաչելիություն և այլն:
Մեր մյուս կրթական նյութերին ծանոթացեք այստեղ, իսկ մեզ տելեգրամում հետևելու համար այստեղ: