ARMSME

Փոքր բիզնես. Ի՞նչ է այն և ի՞նչ նշանակություն ունի պետության համար

Ժամանակակից տեխնոլոգիաների աճի հետ միասին անհրաժեշտ է դառնում բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու որակը: Պետք է ճիշտ արձագանքել շուկայի պահանջներին: Ինչպես և ակնկալվում էր, ժամանակի ընթացքում նման պահանջներին կարողացավ հարմարվել միայն փոքր բիզնեսը, որն էլ աճ գրանցեց։

Ներկայումս փոքր բիզնեսին է «պատկանում» տնտեսության զգալի մասը։ Նրա շնորհիվ գրանցվում է տնտեսական աճ, զարգանում են ենթակառուցվաքները, ազգային ապրանքները և այլն։ Զարգացած երկրներում փոքր բիզնեսին է բաժին ընկնում տվյալ երկրի ՀՆԱ-ի գրեթե 80 %-ը։

Փոքր բիզնեսի տեսակները

Կախված հնարավոր բոլոր առաջարկներից փոքր բիզնեսները բաժանվում են 3 տիպի՝

Արտադրական բիզնես․ Անվանումից էլ ենթադրել կարելի է, որ այս տեսակը զբաղվում է ապրանքների արտադրությամբ։ Նրան են վերագրվում շինարարական, արդյունաբերական, ավտոմոբիլային, դեղերի ինչպես նաև թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արտադրական գործընթացը կազմակերպելը հեշտ չէ, այդ պատճառով սխալ է դրանից միանգամից շահույթ ակնկալելը։ Այն պետության կողմից աջակցության կարիք ունի։

Առևտրային, ֆինանսական բիզնես․ Այս տեսակի գործունեության ոլորտն առք ու վաճառքն է։ Այն ներառում է մեծածախ և մանրածախ խանութները, միջնորդ ընկերությունները, դեղատները և այլն։ Մեծ շահութաբերության դեպքում բիզնես նման տեսակը այդքան էլ բարդ չէ կազմակերպել։

Ծառայություններ մատուցող բիզնես․ Ամենատարածվածն է համաշխարհային պրակտիկայում։ Նման տեսակը հեշտ է կազմակերպել և շահութաբերությունն էլ բավականին բարձր է։

Փոքր բիզնեսի առավելությունները

Փոքր բիզնեսն ունի մի շարք առավելություններ։ Մեծ կորպորացիաների համեմատ այստեղ գործընթացներն ավելի ճկուն են և որոշումներն ավելի արագ են կազմակերպվում։ Այստեղ պարզ է բիզնեսի կառուցվածքը, ինչը հնարավորություն է տալիս արագ և հավուր պատշաճի արձագանքել փոփոխություններին՝ նույնիսկ բիզնեսի մատուցող տեսակից մյուսին անցնելու դեպքում։

Փոքր բիզնեսի հիմնական կողմնորոշումը՝ ազգային շուկաներն են, այդ պատճառով պահանջարկը շատ է։ Փոքր բիզնեսի աճն արդյունավետ միջոց է գործազրկության հարցը լուծելու համար, քանի որ ստեղծվում են մեծ թվով աշխատատեղեր։

Փոքր բիզնեսի և մեծ ձեռնարկությունների տարբերությունը

Մեծ ձեռնարկությունների համեմատ փոքր բիզնեսը կարող է արդյունավետ կերպով իրականացնել օժանդակ գործառույթներ։

Դառնալով մեծ ձեռնարկությունների մի մասը՝ փոքր բիզնեսն իր վրա ունի արտադրություն կազմակերպելու պարտավորություն, ինչն էլ իր հերթին ապահով է մեծ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը։

Փոքր բիզնեսը չի պահանջում սկզբնական մեծ ներդրումներ, քանի որ չունի արտադրական հզորություն։ Միաժամանակ արտադրության փոքր ծավալները թույլ են տալիս արագ վերաձևափոխել այն, ներդնել նոր տեխնոլոգիաներ և այլն։

Հիմնական տարբերությունը փոքր բիզնեսի և միջին ու մեծ ձեռնարկությունների աշխատատեղերի թիվն է և վերջին տարվա ընթացքում ապրանքների կամ ծառայությունների վաճառքից ստացված շահույթը:

2019 թվականի տվյալները Հայաստանի ՓՄՁ-ներն ունեն հետևյալ վիճակագրությունը՝

Հիմնական փուլերն ու փոքր բիզնեսի կազմակերպումը

Փոքր բիզնես սկսելը բոլորի մոտ յուրովի է, սակայն կան մի քանի հիմնական կետեր, որոնց հետևելը պարտադիր է։

  • Մանրամասն հետազննում և բիզնեսի տեսակի ընտրություն
  • Իրավունքների ձևակերպում
  • Ֆինանսական միջոցների ներգրավում
  • Ձեռնարկատիրական գործունեության օրինականացում

Յուրաքանչյուր կետ կարևոր է բիզնեսի հետագա հաջողության համար։

Այսքանը փոքր բիզնեսի կարևորության մասին։ Հիշեցնենք, որ մեր մյուս կրթական նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել նյութով