ARMSME

Տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիմայի նախարարության պաշտոնական կայքը:

Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանում այժմ իրականացվող «Մայլեռ» լեռնադահուկային բազմաֆունկցիոնալ համալիրի և «Գագարին» բնակավայրերի համայնքային զարգացման խոշոր ներդրումային ծրագրերը։

Նիկո Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ընկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ:

Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Կիսվել նյութով