ARMSME

2-3 միլիոն դրամ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզի երիտասարդ ձեռներեցների համար

ՄԱԶԾ-ն Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակներում, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ իրականացնում է միկրո և փոքր ձեռնարկությունների աջակցության ծրագիրը:

Այժմ այս կազմակերպությունն ունի հիանալի ծրագիր՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար:

Ծրագրի նպատակն է՝

  • բարձրացնել երիտասարդների աշխատունակությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում,
  • նպաստել թիրախային շրջանների՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդության աշխատանքի անցմանը,
  • աջակցել նշված մարզերի շրջաններում երիտասարդների տնտեսական հզորացմանը:

Ծրագրին կարող են դիմել այն բիզնեսները, որոնք՝

  • գրանցված են և գործունեություն են ծավալում Կոտայքի կամ Գեղարքունիքի մարզերում,
  • համարվում են միկրո կամ փոքր ձեռնարկատիրություններ,
  • գործում են 2 և ավելի տարիներ,
  • ունեն տարեկան 6 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,
  • ձեռներեցները պետք է պատրաստ լինեն կատարել սեփական ներդրում՝ դրամաշնորհային գումարի 10%-ի չափով,
  • բիզնեսի սեփականատերը հանդիսանում է մինչև 35 տարեկան ձեռնարկատեր,
  • Կարող են մաասնակցել ընկերություններ բոլոր ոլորտներից, բացի մանրամեծածախ առևտրից:

Ծրագիրը պարունակում է՝

  • 7 օրյա դասընթացներ ձեռնարկատիրության վերաբերյալ,
  • բիզնես խորհրդատվություն,
  • բիզնես պլանի մշակում,
  • բիզնես գաղափարների ներկայացում,
  • դրամաշնորհների տրամադրում,
  • ընթացիկ խորհրդատություն և մոնիթորինգ։

Ծրագրին կարող եք դիմել հետևյալ հղումով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Դիմորդները ընտրվելու են ըստ դիմում հայտերի, որտեղ գնահատվելու են նպատակի հիմնավորումը, բիզնեսի մասին տարրական գիտելիքները և բիզնես գաղափարը (որքանով է այն իրատեսական և հեռանկարային): Ստացված դիմում-հայտերի հիման վրա՝ հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի և կիրականացվի հարցազրույցներ, որոնց հիման վրա կընտրվեն ծրագրի մասնակիցները:
Դիմորդների ընտրության փուլում՝ հավասար միավորներ ձեռք բերելու պարագայում կսահմանվեն առաջնահերթություններ:

Առաջնահերթություններ կարող են տրվել այն ընկերություններին, որոնց

  • սեփականատերը ունի ֆիզիկական հաշմանդամություն,
  • գործում է գյուղական համայնքներում,
  • գործում է ագրոարտադրության և ագրովերամշակման, փոքր արտադրության (չրեր, տեքստիլ արտադրանք, կաշվե իրեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից և մետաղներից իրեր, գյուղմթերքներ), ՏՏ, զբոսաշրջության, ժամանցի, հանգստի և մշակույթի ոլորտում,
  • սեփականատերը կին է:

Դասընթացի մասնակցության տեղերը սահմանափակ են՝ 30 մասնակցի երկու մարզերից: Դասընթացի ավարտին մասնակիցները ընտրող հանձնաժողովին ներկայացնելու են ծրագրի ընթացքում իրենց մշակած բիզնես նախագծերը, ըստ որի գնահատվելու են: Գնահատման արդյունքում՝ երկու մարզերից ընդհանուր 20 մասնակիցներ կստանան 2,000,000 – 3,000,000 ՀՀ դրամ՝ բիզնեսների զարգացման համար:

Դրամաշնորհառուները պարտավորվում են դրամաշնորհի ծախսման ուղղություններով ներկայացնել ֆինանսական հաշվետությունները՝ ներառյալ ծախսերը հավաստող փաստաթղթեր:

Ծրագիրը տևելու է մինչև սույն թվականի դեկտմբերը: Այն անցկացվելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Նշենք, որ դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Մանրամասների համար գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ zhanna@bsc.am, bsc@bsc.am կամ զանգահարել նշված հեռախոսահամրներով՝ +374 77 57 47 78, +374 99 57 47 78, +374 55 57 47 78

Կիսվել նյութով