ARMSME

Ագրոբիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված տեխնիկական աջակցության մրցույթ

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված 75 լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն, առավելագույնը 8,000,000 ՀՀԴ-ին համարժեք աջակցություն սարքավորումների տեսքով՝ շահառուի կողմից կատարված ներդրման չափով։

Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները  չեն ընդունվում։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից տեխնիկական աջակցություն կտրամադրվի առաջին 75 լավագույն նախագծերին։

Ինչպե՞ս դիմել մրցույթին

  1. Ծանոթացեք ծրագրի մասնակցության չափանիշներին։
  2. Բեռնեք «Հայտադիմումի ձևը» (AGRI CAMP_Անուն Ազգանուն.docx ֆայլը) և վերանվանեք այն Ձեր Անուն Ազգանունով։
  3. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկեք grants.agricamp@gmail.com էլ․հասցեին, նշելով նամակի թեման՝ «AGRI CAMP_Grants», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։
  4. Հայտը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։

Հայտադիմումի ձևը կարող եք գտնել այստեղ։

Մասնակցության չափանիշները

  1. Խրախուսելի է գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների և ՓՄՁ-ների ներգրավումը նախագծի մեջ։
  2. Պարտադիր է, որ մասնակիցը պատրաստ լինի կատարել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից ակնկալվող օժանդակությանը համարժեք համաներդրում՝ սեփական միջոցներից։
  3. Կարևոր է, որ մասնակցի համաներդրման նախագիծը գտնվի սկզբնական փուլում։
  4. Պարտադիր է, որ հայտատուն աջակցություն ստացած չլինի ԱՄՆ ՄԶԳ-ի հովանավորությամբ գործող այլ ծրագրերից։
  5. Պարտադիր է, որ մասնակցի նախագծի իրականացումը նպաստի ագրոբիզնեսի արտադրողականության աճին։
  6. Նախընտրելի է, որ իրավաբանական անձ հանդիսացող հայտատուի տնտեսական գործունեության ամբողջ կամ գերակա մասը լինի գյուղատնտեսական գործունեություն։
  7. Նախընտրելի է, որ ներկայացվող նախագիծը նշանակալի դրական ազդեցություն ունենա տվյալ համայնքի վրա, ինչպես նաև ստեղծի լրացուցիչ աշխատատեղեր՝ կանանց և երիտասարդների համար:
  8. Նախընտրելի է, որ մասնակիցն ունենա գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու առնվազն 3 տարվա փորձ։
  9. Նախընտրելի է, որ մասնակիցն ունենա տվյալ գյուղատնտեսական գործունեության հիմնական միջոցներ։
  10. Ցանկալի է, որ մասնակիցն ունենա միջազգային կառույցների հետ աշխատելու փորձ։

Տեխնիկական աջակցությունը չի կիրառվում հետևյալ սարքավորումների/գործունեության դեպքում.

– Շինարարություն,

– Վերանորոգում,

– Հողամասի/շենքի գնում/վարձույթ,

– Արևային մարտկոցների գնում,

– Անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում,

– Օգտագործված սարքավորումների ձեռքբերում,

– Եղանակի կարգավորման սարքավորումների ձեռքբերում,

– Շինարարական բաղադրիչ ներառող համակարգերի տեղադրում (օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում, հակակարկտային համակարգի տեղադրում և այլն)

– Գյուղատնտեսական պաշարների (հումք, ներառյալ պարարտանյութեր, սերմեր և այլն) գնումներ.

– Կենսաբանական ակտիվների (կենդանիների) գնումներ,

– Այլ սարքավորումներ/ծառայություններ:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։

Կիսվել նյութով