ARMSME

Դրամաշնորհային մրցույթ՝ Շիրակի գյուղերի համար

LEAD4SHIRAK-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Կենտրոնական Շիրակ ՏԱԽ-ի գյուղերի համար:

Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD) ծրագիր:

LEA4DShirak ծրագիրը հրավիրում է Կենտրոնական Շիրակ Տեղական ակտիվ խմբի տարածաշրջանին ներկայացնելու դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտեր։ Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կենտրոնական Շիրակ ՏԱԽ տարածաշրջանում գրանցված և/կամ փաստացի գործող մասնավոր, հանրային/պետական, ոչ առևտրային հատվածի իրավաբանական անձանց՝
համայնքային զարգացման կամ բիզնես զարգացման նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։ Սույն մրցույթին կարող են դիմել նաև ՏԱԽ տարածաշրջաններից անհատներ, անհատների խմբեր, ովքեր պատրաստակամություն կհայտնեն գրանցվել որպես իրավաբանական անձ՝ դրամաշնորհային մրցույթը հաղթելու
դեպքում։

Ներկայացվող նախաձեռնությունները պարտադիր պետք է բխեն սույն մրցույթի շրջանակներում հայտարարված Տեղական զարգացման ռազմավարությունների ոլորտային գերակայություններից։

Ավստրիական զարգացման գործակալության կողմից տրամադրվող դրամաշնորհի չափը մեկ համայնքային կամ մեկ բիզնես նախաձեռնության համար կազմելու է 5 000-ից մինչև 35 000 եվրո:
Համայնքային զարգացման նախաձեռնության դեպքում հայտատուի ներդրումը պարտադիր է և պետք է կազմի նախատեսվող ծրագրային ընդհանուր բյուջեի նվազագույնը 10%-ը՝ դրամական և/կամ բնաիրային տեսքով, իսկ ԱԶԳ առավելագույն ներդրումը՝ 90%:

Բիզնես զարգացման նախաձեռնության դեպքում հայտատուի ներդրումը պարտադիր է և պետք է կազմի նախատեսվող ծրագրային ընդհանուր բյուջեի նվազագույնը 20%-ը՝ դրամական տեսքով, իսկ ԱԶԳ առավելագույն ներդրումը՝ 80%:

Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 12 ամիս:

Երկրորդ փուլն անցած մասնակիցների հետ աշխատելու են ոլորտային խորհրդատուներ՝ աջակցելու ծրագրի ամբողջական հայտի պատրաստման գործընթացում։

Հետաքրքրության արտահայտման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ-ի հոկտեմբերի 24-ը, ժ․ 17։59 (Երևանի ժամանակով):

Հայերեն լեզվով լրացված հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել lead4shirak@ada.gv.at էլ. հասցեին և վերնագրի տողում նշել «Դրամաշնորհային առաջարկ» կամ հայտի տպագիր ձևը ուղարկել «LEAD4Shirak» գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք․ Գյումրի, Գայի փող., շենք 1, 2-րդ հարկ:

ՏԱԽ համայնքներում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ՝ դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման և մասնակիցների հարցերին պատասխանելու նպատակով:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել նյութով