ARMSME

2022թ հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ:

Ըստ այդմ`

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 13.9%-ով,
  • Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7%-ով,
  • Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 9.2%-ով,
  • Արտահանումն ավելացել է 52.9%-ով,
  • Ներմուծումն աճել է 58.2%-ով,
  • Սպառողական գների ինդեքսն ավելացել է 8.4%-ով։

2022թ.-ի օգոստոս ամսվա տնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ հետևյալն են`

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 18.5%-ով,
  • Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 23.3%-ով,
  • Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն ավելացել է 30.1%-ով,
  • Արտահանումն ավելացել է 2.1 անգամ,
  • Ներմուծումն ավելացել է 2.1 անգամ,
  • Սպառողական գների ինդեքսն ավելացել է 9.1%-ով։
Կիսվել նյութով

Տեքստ