ARMSME

Անվճար դասընթաց և խորհրդատվություն ՓՄՁ ներկայացուցիչների համար

Business Support Center-ը կազմակերպում է անվճար դասընթաց և խորհրդատվություն ՓՄՁ ներկայացուցիչների համար:

Դասընթացին մասնակցելով կտիրապետեք այնպիսի գործիքների, ինչպիսիք են՝

  • Թվային մարքեթինգը (Digital Marketing)
  • Օնլայն վաճառքներ (E-commerce, Marketplaces)
  • Բիզնես պրոցեսների ավտոմատացման գործիքներ (Business Process Automation)
  • Կիբերանվտանգության հիմունքներ բիզնեսի համար (Cyber security)

Մասնակիցների խմբերը կձևավորվեն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնք կմասնակցեն ընդհանուր 10 ժամ տևողությամբ դասընթացին:

Դասընթացները կիրականացվեն օֆֆլայն ու օնլայն ֆորմատներով:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները 2 ամսվա ընթացքում հնարավորություն կունենան ստանալ բիզնես խորհրդատվություն:

Գրանցման հայտը կարող եք գտնել այստեղ: Վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 10-ն է:

Դասընթացները կանցկացվեն «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող RECONOMY ծրագրի շրջանակում, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՏՀՏ գործատուների միության (UEICT) և այլ կազմակերպությունների հետ՝ “Skill Boost: Tech Upskilling Initiative” նախագծի շրջանակներում:

Կիսվել նյութով

Տեքստ